21:00 14.02.2023
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանից Ռուսաստան թեթև մեքենաների արտահանման արժեքը կազմել է 75,6 միլիոն դոլար, ինչը 338,1 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից. 2021-ին այս ցուցանիշը կազմել է 17,3 միլիոն դոլար, փոխանցում է Aliq.ge-ն։
Հարկ է նշել, որ 2022 թվականի ցուցանիշն ավելի բարձր է 2019 թվականի նախահամաճարակային ցուցանիշի համեմատ և կազմում է 840,5 տոկոս։
Վրաստանից ՌԴ է արտահանվել 5 395 ավտոմեքենա, ինչը 117,3 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի ցուցանիշն էր. 2021-ին արտահանվել է 2 483 ավտոմեքենա։
Ի դեպ, 2022 թվականին Վրաստանից թեթև մեքենաների արտահանումն աճել է 98 տոկոսով։ Եթե 2021 թվականին Վրաստանից արտահանվել է ընդհանուր 456,5 մլն դոլար արժողությամբ մեքենա, ապա 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 903,8 մլն դոլար։
16:15 07.06.2025
ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցսնցի իր էջում գրել է. «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է»: ...
16:10 07.06.2025
Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԵրևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ «Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։ Առաջիկա օրերին հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20։00-ին կարող […] ...
16:00 07.06.2025
Թրամփը հրամայել է ավելացնել ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի արտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացմանը և դրանց արտահանման խթանմանը՝ երկրի տեխնոլոգիական առաջատարությունը ամրապնդելու նպատակով: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ դիրքերը անօդաչու թռչող սարքերի մշակման, առևտրայնացման և արտահանման ոլորտում: Դաշնային ավիացիոն […] ...
15:53 07.06.2025
ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. BloombergԵՄ-ն և Կանադան կարող են պաշտպանական համաձայնագիր ստորագրել հունիսին, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ «ԵՄ-ն նպատակ ունի այս ամիս Կանադայի հետ կնքել պաշտպանության և անվտանգության գործընկերություն, որը կհարթի ճանապարհը կանադական ընկերությունների համար՝ մասնակցելու նոր պաշտպանական հիմնադրամին», – ասվում է հրատարակության մեջ։ ...
15:43 07.06.2025
Մակրոնը կայցելի ԳրենլանդիաՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա և կհանդիպի Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ, այս մասին հայտնում է Reuters–ը: Նրանք բանակցություններում կկենտրոնանան հատկապես Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության, կլիմայի փոփոխության և կարևորագույն հանքանյութերի հարցերի վրա: ...
15:30 07.06.2025
Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրըԿուրբան Բայրամ տոնի առաջին օրը Թուրքիայում բժիշկներին են դիմել զոհաբերվող կենդանիներին մորթելիս վնասվածքներ ստացած շուրջ 14 հազար քաղաքացիներ, այս մասին X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։«Տոնի առաջին օրը կենդանիների զոհաբերելիս ստացած վերքերով հիվանդանոցներ է դիմել 14 հազար 372 մարդ, որոնցից 1049-ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում և 655-ը՝ Կոնիայում»,-հայտնել է նախարարը։ ...