Նուլանդը նշել է Ուկրաինայի անվտանգության նվազագույն պայմանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Նուլանդը նշել է Ուկրաինայի անվտանգության նվազագույն պայմանները

09:22 17.02.2023

ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինան երբեք անվտանգ չի լինի առանց առնվազն Ղրիմի ապառազմականացման, հայտարարել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

Նա Ռուսաստանին զսպելու հուսալի համակարգի ստեղծումն անփոխարինելի պայման է անվանել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։

«Ինչ էլ որ ուկրաինացիները որոշեն Ղրիմի մասին… Ուկրաինան անվտանգ չի լինի, քանի դեռ Ղրիմը առնվազն ապառազմականացված չէ: Սա պետք է լինի կայուն զսպման մի մասը», – ասել է Նուլանդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Carnegie վերլուծական կենտրոնում:

Նա հասկացնել է տվել, որ չգիտի՝ արդյոք ուկրաինացիները, որոնք այժմ, ըստ նրա, կենտրոնացած են այլ տարածքների վերադարձի վրա, կհամարձակվեն հարձակվել Ղրիմի վրա։

«Ինչպես տեսաք, Խերսոնում նրանք հաջողություն ունեցան, Բախմուտում կատաղի կռվում են, բայց դեռ պետք է վերադարձնեն զգալի տարածքներ, որոնք նրանց պետք է կենսունակ պետություն լինելու համար, մինչև Ղրիմը հասնի: Եվ սա այն է, ինչի վրա նրանք այժմ կենտրոնանում են», ասել է Նուլանդը:

Նա կրկնել է, որ ԱՄՆ-ի տեսանկյունից ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի «Պուտինի ռազմավարական պարտությամբ»՝ բացառելով վրեժխնդրության հնարավորությունը «վեց ամսում կամ վեց տարում»։

Ղրիմն անցել է ռուսական տարածաշրջան 2014 թվականի մարտին Ուկրաինայում հեղաշրջման արդյունքում անցկացված հանրաքվեից հետո: Հանրաքվեի ժամանակ Ղրիմում ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլում՝ 95,6%-ը կողմ են քվեարկել Ռուսաստանին միանալուն։ Ուկրաինան դեռևս Ղրիմը համարում է իր ժամանակավոր օկուպացված տարածքը, շատ արևմտյան երկրներ աջակցում են Կիևին այս հարցում։ Իր հերթին Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ ժողովրդավարական վերամիավորման օգտին՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը լիովին համապատասխան։ Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջապես փակվեց»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:58 08.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որԵրևանում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 12-13-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում […] ...

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

14:47 08.06.2025

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

Ֆուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

14:39 08.06.2025

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

14:17 08.06.2025

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

14:01 08.06.2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

13:43 08.06.2025

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...

BACK_TO_TOP