Սթիվ Մաք-Քարին և անալոգային լուսանկարչության դարաշրջանի ավարտը (մաս երրորդ) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Սթիվ Մաք-Քարին և անալոգային լուսանկարչության դարաշրջանի ավարտը (մաս երրորդ)

16:01 08.03.2018

Հնդկաստան․․․Աշխարհում հազիվ թե գտնվի ավելի գունեղ, ավելի հագեցած մի երկիր, քան Հնդկաստանն է։ Գույնը պարզապես հինդուիզմի անքակտելի մասն է։ 
Նյու Յորքում իր անելիքն ավարտված համարելով՝ Սթիվ Մաք-Քարին ժամանում է Մումբայ (Բոմբեյ)։ Նա մտադիր էր աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքում գտնել իր հերոսներին։ Սթիվն, առանց երկմտելու, ուղևորվում է Դհարավի՝ Մումբայի թաղամասերից մեկը, որը նաև Ասիայի ամենամեծ հետնախորշն է համարվում։ Տասնյակ հազարավոր խրճիթներում այստեղ մոտ մեկ միլիոն մարդ է գոյատևում: Մաք-Քարին թափառում է Դհարավիի նեղլիկ փողոցներում, ծանոթանում մարդկանց հետ և իր յուրօրինակ հավաքածուն լրացնում ևս մի քանի դիմանկարով։

«Երբ ֆոտոխցիկը ձեռքիդ մոտենում ես մարդկանց և նկարելու թույլտվություն ես խնդրում, նրանք հաճախ զգուշավոր են դառնում, ամաչում են, փակվում են։ Դրանից խուսափելու համար մարդկանց պետք է մոտենալ ֆոտոխցիկն ուսիցդ կախ, ո՛չ ձեռքումդ պահած: Պետք է խոսել, զրուցել մարդկանց հետ մի քանի րոպե։ Այդպիսով դու հարգանքդ ես ցուցաբերում նրանց նկատմամբ»:

Մումբայը, ամեն ինչից զատ, նաև խոշոր կինոկենտրոն է։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կինոստուդիաներից մեկը՝ Բոլիվուդը։ Մեզ այնքան հայտնի հնդկական կինոնկարներն ստեղծվում են հենց Բոլիվուդում՝ հնդկական Հոլիվուդում։ Ընդհանրապես, կինոն շատ մեծ տեղ է զբաղեցնում Հնդկաստանի հասարակական, մշակութային կյանքում: Եվ, քանի որ դիմանկարների շարքն սկսել էր Ռոբերտ Դե Նիրոյով, Սթիվ Մաք–Քարին որոշում է լուսանկարել նաև հնդկական կինոյի ամենանշանավոր դեմքերին: Նրանցից ամենահայտնին, թերևս Ամիտաբհ Բաչչանն է։ Այդ դերասանին մենք ճանաչում ենք «Վրեժ և օրենք»«Երեք եղբայր» և այլ կինոնկարներից։ 

Սթիվ Մաք-Քարիի դիմանկարների հավաքածուն օրեցօր հարստանում էր նոր կոլորիտային դեմքերով։ Դրանք խորհրդանշում էին հնդկական հասարակության  ողջ պերճանքն ու թշվառությունը։ Սակայն լուսանկարիչը չէր կարող հեռանալ Հնդկաստանից՝ չայցելելով այդ երկրի թերևս ամենանշանավորամենագունեղ նահանգը։ Նա որոշում է շարունակել աշխատանքը հնդկական գյուղերում և ուղևորվում է Ռաջաստան՝ քոչվոր ռաբարիների հայրենիքը: 

«Ասես՝ հայտնվում ես մի այլ մոլորակում. բնությունը, տարազը, ավանդույթները, կրոնը, երաժշտությունը, խոհանոցը … ամեն ինչ այստեղ այլ է: Ուրիշ է ու հրաշալի: Մարդիկ էլ շատ մեղմ են ու բարի: Ես ինձ շատ լավ եմ զգում Ռաջաստանում»: 

Ռաբարիների աստիճանաբար կորսվող մշակույթը լուսանկարչի համար իսկական գանձարան էր: Փողոցային դերասաններ, օձ հմայողներգուշակներ… ովքե՞ր միայն չկային այստեղ: Ռաջաստանում անվերջ կարելի էր լուսանկարել: Սակայն Kodachrome-ի վերջին փաթույթն անվերջ չէր: Պետք էր ավարտին հասցնել գործն ու վերադառնալ Նյու Յորք:

Ժապավենն արդեն գրեթե սպառվում էր, մնացել էր հինգ-վեց կադր: Անտանելի շոգը և մի քանի շաբաթվա աշխատանքի արդյունքը հնարավորինս շուտ տեսնելու ձգտումը Սթիվ Մաք-Քարիին ստիպում են վերադառնալ Միացյալ ՆահանգներԵտդարձին Ստամբուլում նա լուսանկարում է նաև աշխարհահռչակ իր գործընկերոջը՝  հայ լուսանկարիչ Արա Գյուլերին:

Միացյալ Նահանգներ, Կանզաս նահանգ, քաղաք Պարսոնս: Դուեյնի ֆոտոլաբորատորիան վերջինն էր, որ դեռ երևակում էր Kodachrome ժապավենը: 2010 թվականի հուլիսի 12-ին Սթիվ Մաք-Քարին իր ունեցած վերջին կադրով  Պարսոնսի գերեզմանատանը լուսանկարում է Քաղաքացիական պատերազմի հուշակոթողը և ժապավենը հանձնում  երևակման: Բայց մինչ այդ նա հասցրել էր լուսանկարել նաև ինքն իրեն: 

Տանջալի սպասումների 40 րոպե. մոտավորապես այդքան է տևում ժապավենի հայտածումը: Վերջապես ամեն ինչ ավարտվում է. Սթիվ Մաք-Քարին կարող է աշխարհին ներկայացնել Kodachromeով արված վերջին 36 կադրերը: Այդ կադրերն այժմ պահվում են Կոդակ ընկերության հիմնադիր Ջորջ Իսթմանի թանգարանում:

 

«Իմ սառնարանում հիմա էլ Kodachrome-ի մի քանի փաթույթ կա: Ես դրանք պարզապես ուզում եմ թողնել այնտեղ, որովհետև  սառնարանս դատարկ տեսք կունենա առանց դրանց: Եթե հանկարծ մի օր որոշեն Kodachrome-ին նոր կյանք տալ, ես առաջինը կլինեմ ու պատրաստ կլինեմ աշխատանքի»: 

 

Այսպես ավարտվեց ժապավենային լուսանկարչության դարաշրջանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP