ԱՄՆ-ում անմեղորեն ցմահ դատապարտված տղամարդը 28 տարի անց ազատ է արձակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ԱՄՆ-ում անմեղորեն ցմահ դատապարտված տղամարդը 28 տարի անց ազատ է արձակվել

11:05 17.02.2023

ԱՄՆ-ում 49-ամյա Լամար Ջոնսոնը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել մեկ ուրիշի կողմից կատարված սպանության համար, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Missouri Lawyers Media-ն։

Հանցագործությունը, որի համար անմեղ դատապարտված տղամարդը բանտում անցկացրել է 28 տարի, կատարվել է 1994 թվականի հոկտեմբերին Միսսուրիում։ Այնուհետև երկու դիմակավորված անձինք կրակել են ոմն Մարկուս Բոյդի տան շեմին։ Սպանության մեջ մեղադրվում էին Լամար Ջոնսոնը և Ֆիլ Քեմփբելը։ Ջոնսոնն ի սկզբանե հերքել է հանցագործության հետ իր առնչությունը, մինչդեռ Քեմփբելը գործարք կնքեց հետաքննության հետ, իրեն մեղավոր ճանաչեց և ստացավ ավելի թեթև պատիժ՝ յոթ տարվա ազատազրկում։

1995 թվականին Ջոնսոնը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման։ Մեղադրանքը հիմնված էր վկայի ցուցմունքի վրա, որը, ինչպես հետագայում պարզվեց, տրվել է քննիչների ճնշման ներքո։ Բացի դրանից, Ջեյմս Հովարդը, ով արդեն ցմահ ազատազրկում էր կրում այլ հանցագործությունների համար, խոստովանել է Բոյդի սպանությունը։ Քեմփբելը նույնպես հաստատել է, որ հանցագործությունը կատարել է Ջոնսոնի հետ միասին։

Ըստ New York Post-ի՝ Ջոնսոնի պատիժը վերանայելու թույլտվություն է տվել Սենթ Լուիսի դատախազությունը միայն 2019թ.:

2022 թվականի դեկտեմբերին կայացած դատական ​​նիստում Հովարդը կրկին հանդես եկավ ի պաշտպանություն Ջոնսոնի և նկարագրեց Բոյդի սպանության մանրամասները։ Վկա Գրեգ Էլկինգը հայտարարել է, որ ոստիկաններն իրեն ստիպել են մատնացույց անել Ջոնսոնին, թեև վստահ չէր, որ տեսել է նրան։ Էրիկա Բարոուն, ում հետ Ջոնսոնը հանդիպել է 1994 թվականին, ի սկզբանե պնդել է, որ սպանության գիշերը իր ընկերոը տանը եղել է իր հետ և շենքից դուրս է եկել ընդամենը հինգ րոպեով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

15:57 08.06.2025

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...

Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը

15:50 08.06.2025

Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը

Վաղը և հունիսի 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

15:42 08.06.2025

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Արգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...

Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել

15:30 08.06.2025

Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել

Հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...

Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

15:22 08.06.2025

Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հանդիպման մրցավար է նշանակվել Յասմին Սաբոտիչը, մրցավարի օգնականներ՝ Ռաֆայել Մորիմը և Դանի Դիաշ Բալսան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը՝ Չեռնոգորիայից: Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 9-ին՝ ժամը 22։00-ին (Երևանի ժամանակով) Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահը

15:11 08.06.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատար Ասադ Աբու Շարիան սպանվել է Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Մոջահեդների բրիգադներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Ասադ Աբու Շարիան և նրա եղբայր Ահմադ Աբու Շարիան սպանվել են Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում», – նշվում […] ...

BACK_TO_TOP