Ծանր հիվանդ Բրյուս Ուիլիսի մոտ նոր անբուժելի հիվանդություն են ախտորոշել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Ծանր հիվանդ Բրյուս Ուիլիսի մոտ նոր անբուժելի հիվանդություն են ախտորոշել

14:21 17.02.2023

Հոլիվուդյան դերասանի ընտանիքը հայտնել է, որ Բրյուս Ուիլիսի մոտ ճակատաքունքային դեմենցիա է ախտորոշվել։

Այն, որ վերջապես հստակ ախտորոշում է տրվել, թեթևացում է եղել արտիստի մերձավորների համար, ասվում է սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։

Անցյալ տարվա գարնանը 67-ամյա Ուիլիսի մոտ աֆազիա էին ախտորոշել։ Այժմ` գրեթե մեկ տարի անց, 67-ամյա Բրյուսի կինը՝ Էմմա Հեմինգ Ուիլիսը, նրա նախկին կինը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև դերասանի հինգ դուստրերը համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ բժիշկները ճշգրտել են ախտորոշումը: Բրյուս Ուիլիսը տառապում է ճակատաքունքային դեմենցիայով։ Եվ հիվանդությունը, ցավոք, զարգանում է։

Նրանց հայտարարության մեջ նշվում է նաև, որ ճակատաքունքային դեմենցիա 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում դեմենցիայի ամենատարածված տեսակն է։

Սակայն բրիտանական Առողջապահության ազգային ծառայության կայքի նկարագրության համաձայն՝ սա դեմենցիայի «անսովոր» ձև է։ Այն փոփոխություններ է առաջացնում վարքի և խոսքի մեջ:

Հիվանդների մոտ առաջանում է շարժման դանդաղություն, հետագայում միզելու և դեֆեկացիայի նկատմամբ վերահսկողության կորուստ և մկանների թուլացում:

Բրյուս Ուիլիսի հարազատներն ասել են, որ որոշել են հանրայնացնել նրա ախտորոշումը այս հիվանդության վրա հանրության ուշադրությունը հրավիրելու հույսով:

«Մինչ օրս այս հիվանդության բուժումը չկա, սա է իրականությունը, բայց մենք հուսով ենք, որ այն կփոխվի առաջիկա տարիներին»,- ասել է Ուիլիսի ընտանիքը։

Ուիլիսը համաշխարհային համբավ է ձեռք բերել Die Hard, The Sixth Sense, Armageddon և Pulp Fiction բլոկբաստերներում իր դերերով։

Նա հինգ անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, և այն ստացել է միայն մեկ անգամ՝ Moonlight Detective Agency հեռուստասերիալում իր դերի համար։ Նա նաև երեք անգամ առաջադրվել է Էմմիի, որից երկու անգամ շահել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

14:55 08.06.2025

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

Ֆուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

14:39 08.06.2025

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

14:17 08.06.2025

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

14:01 08.06.2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

13:43 08.06.2025

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

13:17 08.06.2025

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...

BACK_TO_TOP