14:50 08.03.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը պատասխան է ստացել ՀՀ ԱԳՆ-ից կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստանի հանրապետություն արգելելու վերաբերյալ: Պատասխանը, սակայն, կուսակցությունը «անդեմ պատասխան» է որակել:
Տարածված հաղորդագրության մեջ ասված է.
«2018 թվականի հունվարի 21-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մուտքը Վրաստանի Հանրապետություն արգելելու կապակցությամբ՝ Զարուհի Փոստանջյանը հստակ և իրավական պարզաբանումներ տրամադրելու պահանջով գրավոր դիմել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին:
Դեպքից շուրջ տասն օր անց միայն՝ սույն թվականի փետրվարի 1-ին, ստացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը՝ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ստորագրությամբ առ այն, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարական է ուղարկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որի պատասխանը ստանալուն պես լրացուցիչ կտեղեկացնեն:
Փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, հղում անելով Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից փոխանցված ինչ-որ գրության, հայտնել է, որ սահմանային անցակետում արտասահմանցիների ստուգումն իրականացվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանումը, որն իրավասու է ստուգման արդյունքներով տալ համաձայնություն կամ մերժել արտասահմանցու մուտքը Վրաստան: Հետևաբար, եթե արտասահմանցին ցանկանում է պարզել Վրաստանի պետական սահմանի իր կողմից հատումը մերժելու պատճառները, նա համապատասխան դիմում կից փաստաթղթերով պետք է ներկայացնի Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ վրացերեն կամ անգլերեն լեզվով:
Այս պատասխանն իր բովանդակությամբ փաստացի կրկնում է արտգործնախարարության փետրվարի 1-ի անդեմ պատասխանը, որով, ըստ էության, փորձում են խուսափել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից բարձրացված խնդրի լուծմանը հետամուտ լինելուց և արժանապատիվ արձագանքելուց:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վերոնշյալ հերթապահ պատասխանը կրկին վկայությունն է քաղաքացու իրավունքները արժանապատվորեն պաշտպանելու պարտականությունից խուսափելու»:
Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության 15 անդամներն անարգել անցել են հայկական «Բավրա» անցակետը, սակայն «Նինոծմինդա» անցակետում կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին խնդրել են սպասել՝ վերջում ներկայացնելով վրացերենով և անգլերենով փաստաթուղթ և պարզաբանել, որ նրա մուտքը Վրաստանի Հանրապետություն արգելվում է:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...