19:57 17.02.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազություններում:
Գլխավոր դատախազին են ներկայացվել 2022 թվականի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները, ինչպես նաև կատարված վերլուծություններով վերհանված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:
Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանի տեղեկացմամբ, 2022 թվականի ընթացքում մարզում գրանցվել է հանցագործության 2 հազար 519 դեպք (2021 թվականին՝ 2 հազար 428): 132 դեպքով կամ 18,9%-ով աճել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը, 68 դեպքով կամ 18,1%-ով նվազել են ծանր հանցագործությունների դեպքերը, ինը դեպքով կամ 45%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Մարզի դատախազի խոսքով՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքերի 18,9% աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելը ՀՀ քրեական նոր օրենսգրքով դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին։ Ծանր հանցագործությունների դեպքերի 18,1% նվազումը պայմանավորված է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (նվազել է 7 դեպքով կամ 58,3%-ով) և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողությունների (նվազել է 61 դեպքով կամ 32,3%-ով) դեպքերի նվազմամբ: Առանց հանկարծամահության դեպքերի հաշվառման՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են մեկով կամ 5%-ով, ինչը պայմանավորված է սպանության փորձերի դեպքերի նվազմամբ։
2022 թվականի ընթացքում Կոտայքի մարզում 241 դեպքով կամ 18,8%-ով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը (2022 թվականին գրանցվել է 1040 դեպք, 2021 թվականին` 1281):
2022 թվականի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 7 հայց՝ ընդհանուր 52 մլն 901 հազար 202 դրամի չափով. բոլոր հայցերը գտնվում են դատաքննության փուլում:
Արագածոտնի մարզի դատախազ Գագիկ Մարգարյանի խոսքով՝ 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 289 դեպք (2021 թվականին` 329). դեպքերը նվազել են 40-ով, կամ 12,2%-ով, բացահայտումը կազմել է 41,0%՝ նախորդ տարվա 63,2%-ի դիմաց:
Մարզի դատախազն իր զեկույցում անդրադարձել է դատարաններում քրեական գործերի քննության տևողությանը և տեղեկացրել, որ Արագածոտնի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են դատարանում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճված քրեական գործերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ գործերի քննության ձգձգումները՝ որպես կանոն, կապված են եղել հանրային պաշտպանների՝ այլ գործերով ծանրաբեռնված լինելու, գործով անցնող վկաների և տուժողների կողմից տարբեր պատճառաբանություններով պարբերաբար դատական նիստերին չներկայանալու և փորձաքննությունների կատարման ժամկետների հետ:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազներին մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:
18:07 16.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններինՆախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...
17:54 16.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:48 16.06.2025
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՀունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:43 16.06.2025
Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...
17:37 16.06.2025
Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրաԲարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...