22:27 17.02.2023
Սկանդալով է ավարտվել «Մազեմբե»- «Մոտեմա Պեմբե» ֆուտբոլի Կոնգոյի առաջնության հանդիպումը: «Մոտեմա Պեմբե»-ի ֆուտբոլիստուհիները ծեծել են հանդիպման գլխավոր մրցավարին։
Ստյուարդների միջամտությունը մրցավարին փրկել է ֆիզիկական հաշվեհարդարից։
«Մազեմբե»-ի օգտին 5:1 հաշվի ժամանակ մրցավարը 11 մետրանոց չի նշանակել պարտվող թիմի օգտին: «Մոտեմա Պեմբե» ֆուտբոլիստուհիները հարձակվել են մրցավարի վրա և կոշտ ձևով ստիպել նրան դիտել տեսանյութը։ Երբ մրցավարը դիտումից հետո էլ կանոնների խախտում չի տեսել, խաղացողները հունից դուրս են եկել և սկսել ծեծել մրցավարին, հաղորդում է Sport 24-ը:
Ծեծին միացել են ակումբի աշխատակիցները։ Իրավիճակը կարող էր ավարտվել ողբերգությամբ, եթե չլիներ ստյուարդների միջամտությունը։ Նրանք մրցավարին «խլել» են ֆուտբոլիստուհիներից և դուրս բերել մարզադաշտից։
14:56 25.06.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ ՊեսկովՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր էսկալացիա չի լինի, քանի որ երկու երկրներն արդեն շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին խոսել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ էսկալացիա տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքն ավարտելուն։ Հույս ունենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այս […] ...
14:41 25.06.2025
«Չելսիի» հարձակվողը որակազրկվել է«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը որակազրկվել է երկու խաղով, հայտնում է BBC-ն։ Նիգերիացի ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնության «Ֆլամենգոյի» դեմ երկրորդ տուրի հանդիպման 68-րդ րոպեին կոպիտ խախտման պատճառով կարմիր քարտ էր ստացել։ ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` 24-ամյա խաղացողը բաց կթողնի Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ և 1/8 եզրափակիչ դուրս գալու պարագայում այդ հանդիպումը։ Լոնդոնյան ակումբը դուրս կգա 1/8 […] ...
14:33 25.06.2025
Դավթաշեն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին, 2-րդ և 3-րդ թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:23 25.06.2025
ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում ենՀունիսի 24-ին Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված […] ...
14:15 25.06.2025
«Բենֆիկան» հաղթել է «Բավարիային»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բենֆիկան» 1-0 հաշվով հաղթել է «Բավարիային»։ Հաղթանակի շնորհիվ Բրունու Լաժեի թիմը շրջանցել է «Բավարիային» ու 7 միավորով խմբում առաջին տեղը զբաղեցրել։ Մյունխենյան ակումբը 6 միավորով երկրորդն է։ Երկու ակումբներն էլ 1/8 եզրափակիչում են։ Խմբի մյուս խաղում մրցում էին «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա) և «Բոխա Խունիորսը» (Արգենտինա)։ Հանդիպումը, […] ...