Պետք է նորովի մտածենք, թե հատկապես ինչ է այսօր հարկավոր կառուցել մեր երկրում. Ավետիք Էլոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Պետք է նորովի մտածենք, թե հատկապես ինչ է այսօր հարկավոր կառուցել մեր երկրում. Ավետիք Էլոյան

16:50 20.08.2018

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր նշվել է Շինարարի մասնագիտական տոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, շինարարներ:

«Հայ շինարար-վարպետների միտքը պատմության ընթացքում կերտել է զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կենսական նշանակության կամուրջներ, ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը, տնտեսական առաջխաղացումը, հոգևոր զարգացումը: Եվ այժմ դուք եք արժանավոր հետևորդները ձեր ուսուցիչների»,- Շինարարի օրվան նվիրված միջոցառմանն իր ողջույնի խոսքն այսպես է սկսել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշել է, որ շինարարությունն ամեն ինչից զատ՝ քաղաքային ապրելակերպի, հանրային տարածքի նկատմամբ պատասխանատվության, միմյանց հետ փոխհարաբերվելու մշակույթ է:

«Հայերի շինարարական արվեստը դարեր ի վեր գտնվել է քաղաքակրթությունների ուշադրության կենտրոնում, իսկ շատ դեպքերում անմիջականորեն ազդել նրանց վրա և ուղղորդել նրանց զարգացումը: Ժամանակի պահանջը միշտ թելադրել է կառուցել շինություններ, որոնք անհրաժեշտ են եղել ազգի պահպանման և գոյատևման համար:

Այժմ, փոփոխված պայմաններից ելնելով, մենք պետք է նորովի մտածենք և վերագնահատենք թե ինչն է հատկապես անհրաժեշտ մեր ազգին»,- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը շնորհավորել է շինարարներին, փաստելով, որ դղյակներ և պալատներ կառուցելու ժամանակաշրջանին եկել է փոխարինելու՝ կրթական հաստատություններ, կանաչապատ գոտիներ կառուցելու անհրաժեշտությունը:

Ավետիք Էլոյանը կարևորել է երեք դրույթ՝ իրավունք, պարտականություն և արտոնություն: Հենց արտոնության զգացմունքն է, որ կրթում է իսկական շինարարներին և զուգակցում ցանկացած ազգանվեր գործի: Պետք է կառուցել ոչ թե պարտավորության զգացմունքով թելադրված, այլ գնահատելով այն արտոնությունը, որ վստահվել է բոլորիս:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անդրադառնալով բախտորոշ պահի կարևորությանը, երբ ազգի հետագա զարգացումն անմիջականորեն մեր ձեռքերում է՝ շինարարներին, ճարտարապետներին, քաղաքաշինարարներին և առհասարակ, յուրաքանչյուրին մաղթել է իր ոլորտում գիտակցել այդ արտոնությունը, որովհետև դա պետություն կառուցելու միակ ձևն է:

Շինարարի օրվա կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հրամանով ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են ոսկե մեդալով և շնորհակալագրերով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP