ՀՀ ՄԻ պաշտպանը հրապարակել է Պաշտպանի գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

ՀՀ ՄԻ պաշտպանը հրապարակել է Պաշտպանի գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը

16:18 20.02.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը (2022-2023թթ.) հունվարի 24-ին հրապարակել է Պաշտպանի գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը: Այն ներկայացնելու համար պատրաստվել են ամփոփ գրառումներ, որոնք ներկայացնելու են ՄԻՊ-ի գործունեությունը՝ ըստ ոլորտների։

Պաշտպանի գործունեության հրապարակայնությունը
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել հաստատության գործունեության հրապարակայնությանը։ Աշխատանքի այս սկզբունքն ապահովել է մի շարք առավելություններ՝

Պաշտպանի հաստատության հանրային տեսանելիության, հետևաբար նաև առավել մեծ թվով անձանց դիմելության հարցը,

Պաշտպանի կողմից բարձրացվող խնդրահարույց հարցերի նկատմամբ հանրության առավել լայն շրջանակների ուշադրությունը գրավելու և դրանց լուծման հանրային պահանջ ձևավորելու հարցը,

Պաշտպանի մանդատի ներքո մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցերի վերաբերյալ իրազեկումն ու իրավունքահեն քաղաքականություններին հանրային աջակցության ապահովման հարցը։
Պաշտպանի հաստատությունը մշտապես բաց է եղել ԶԼՄ-ների հարցերին հնարավորինս օպերատիվ արձագանքելու և անկախ ու պրոֆեսիոնալ մեդիայի հետ համագործակցության հնարավորությունների համար։ Կարևոր ուղղություն է եղել օտարերկրյա և օտարալեզու մամուլի միջոցների հետ աշխատանքը։
Պաշտպանը կարևորել ու խրախուսել է նաև նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ իր աշխատակազմի ներկայացուցիչների ակտիվ շփումները մամուլի միջոցների հետ։

Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները ավելի քան 110 հարցազրույցի ու հանրային քննարկման են մասնակցել՝ ապահովելով հաստատության գործունեության թափանցիկությունն ու արձագանքնելով ԶԼՄ-ին հետաքրքրող հանրային հրատապ հարցերին։

Պաշտպանն ակտիվորեն օգտագործել է յուրաքանչյուր հնարավորություն գործող ու նաև ապագա լրագրողների հետ հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելու և հաստատության մանդատը վերջիններիս ներկայացնելու համար։ Հանրության հետ տեղեկության սպառողների համար հարմարավետ ձևաչափերով տեղեկատվություն է ապահովվել Պաշտպանի ֆեյսբուքյան, Թվիթերյան, Ինստագրամյան հաշիվների, ինչպես նաև Պաշտպանի պաշտոնական կայքի միջոցով։

Պաշտպանը հատուկ կարծիք է տրամադրել ՀՀ Աժ պատգամավորների կողմից նախաձեռնված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, որով ի սկզբանե խնդրահարույց կարգավորումներ էին նախատեսվել իրավասու պետական մարմինների կողմից լրագրողների հավատարմագրման դադարեցման ընթացակարգերում։

Արձագանքել է լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտող դեպքերին։ Պաշտպանը կարևորել է մասնակցությունը լրագրողների համար նախատեսված թեմատիկ վերապատրաստումներին, սեմինարներին, հանդիպումներին, մրցանակաբաշխություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

14:46 16.06.2025

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:38 16.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

14:29 16.06.2025

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...

BACK_TO_TOP