14:07 21.02.2023
Գյումրիի «Շիրակը» Բելեկի հավաքի վերջին խաղում մրցել է լատվիական «Ռիգայի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել: Հավաքի ընթացքում թիմն անցկացրել է չորս ստուգողական հանդիպում: «Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է «Ռիգայի» նկատմամբ հաղթանակը:
«Լավ խաղացինք: Առաջին խաղակեսում ունեինք առավելություն, խփեցինք երկու գոլ: Առաջին գոլի դրվագում ագրեսիվ պրեսինգի շնորհիվ խլեցինք գնդակն ու արագ գրոհ կազմակերպեցինք, իսկ երկրորդ գոլը խփեցինք դիրքային գրոհից հետո: Շատ գեղեցիկ գոլ ստացվեց: Ընդմիջումից հետո մի փոքր զգացնել տվեց հոգնածությունը: Սա բնական եմ համարում այս ժամանակահատվածի համար: Մրցակիցն ուներ առավելություն: Պատասխանեցինք փոփոխություններով՝ խաղալու հնարավորություն տալով մեր երիտասարդ ֆուտբոլիստներին: Երկուստեք պահերով անցավ երկրորդ կեսը: Անուշադրության պատճառով ոչ պարտադիր գնդակ ընդունեցինք: Չնայած դրան՝ հաջողվեց խաղը հասցնել տրամաբանական ավարտին: Ընդհանուր թիմը շատ լավ աշխատեց»,- ասել է Թորոսյանը:
10:13 25.06.2025
Մեսսիի ներկա ու նախկին թիմերը կմրցեն միմյանց դեմ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին տուրում դրամատիկ ավարտ է ունեցել «Ինտեր Մայամի» – «Պալմեյրաս» հանդիպումը: Խավյեր Մասկերանոյի թիմը երկու գնդակի առավելություն ուներ: Այդուհանդերձ, բրազիլական թիմը կարողացել է ոչ-ոքի կորզել։ Դրա շնորհիվ Աբել Ֆերեյրայի թիմը 5 միավորով խմբում դարձել է ուժեղագույնը և 1/8 եզրափակչում կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված «Բոտաֆոգոյի» հետ: «Ինտեր Մայամին» նույնպես […] ...
10:00 25.06.2025
Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...