Իրանն առաջարկել է «3+3» ձևաչափի հանդիպում անցկացնել Թեհրանում. ի՞նչ կպատասխանի Երևանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Իրանն առաջարկել է «3+3» ձևաչափի հանդիպում անցկացնել Թեհրանում. ի՞նչ կպատասխանի Երևանը

22:30 21.02.2023

Իրանն առաջարկում է Թեհրանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի՝ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Որքանո՞վ է մեր շահերից բխում, որ «3+3» ձևաչափը կայանա և որքանո՞վ է հավանական այդ ձևաչափի արդյունավետությունը:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Այս գաղափարը թարմ չէ, իրականում Իրանի պաշտոնյաները նման առաջարկներով դեռևս հանդես էին գալիս այն շրջանում, երբ Իրանի նախագահը Մոհամմադ Խաթամին էր: Դրանից հետո Անկարան կարծես խլեց այդ հարցում նախաձեռնությունը. Էրդողանը դեռևս 2008թ.-ին առաջարկեց տարածաշրջանային այդպիսի պլատֆորմ և Հայաստանն այն ժամանակ բոլորովին դեմ չէր, այլ Ադրբեջանն էր դեմ: Այդ ձևաչափով հանդիպում Ստամբուլում մեկ անգամ կայացել էր. 5 կողմ հանդիպում, որի ավարտական հռչակագիրը չընդունվեց միայն Ադրբեջանի պատճառով, քանի որ Ադրբեջանը համարում էր, որ տարածաշրջանային որևէ համագործակցություն չպետք է լինի, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան խնդիրը: Այս հարցում թուրքական կողմի մոտեցումն այլ էր: Այն այդ ժամանակ ավելի մոտ էր մեր մոտեցմանը:

Պարզ է, որ առանց Ադրբեջանի գաղափարը զարգացում չստացավ, սակայն արցախյան 2-րդ պատերազմից հետո Բաքվի մոտեցումը բոլորովին փոխվեց և Թուրքիան կրկին առաջարկեց այդ տարածաշրջանային պլատֆորմի գաղափարը՝ այս անգամ «3+3» ձևաչափով: Եվ այս գաղափարն ընկալվեց և՛ Իրանի առաջնորդի, և՛ Ռուսաստանի նախագահի կողմից, Ադրբեջանը միանշանակ ողջունել էր: Հայաստանին հաջողվում էր խուսափել վերջնական պատասխանից, իսկ ռուսական կողմն առաջարկեց Վրաստանի իշխանություններին ևս միանալ այս պլատֆորմին: Վրաստանը միանշանակ դեմ էր, քանի որ համարում է, որ չի մասնակցելու տարածաշրջանային որևէ ինտեգրացիոն գործընթացի, որին մասնակցելու է Ռուսաստանը:

Մեզ առայժմ հաջողվում է խուսափել նոր ձևաչափերի պլատֆորմերի մասնակցությանը, մանավանդ այնպիսի ձևաչափերի, որոնք հավակնում են  Մինսկի խմբի ձևաչափի տեղը զբաղեցնել: Ինչպես հայտնի է՝ մեր շահերից չի բխում տարածաշրջանի գործընթացներից դուրս մղել եվրոպական կառույցներին, որոնք երբեմն ավելի առարկայական երաշխիքներ են առաջարկում, քան այլ միջնորդները, մինչդեռ պարզ է, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նպատակը մեկն է՝ այս տարածաշրջանից դուրս մղել եվրոպական կառույցներին ու ԱՄՆ-ին: Այս դեպքում մենք ղեկավարվում ենք միայն մեր շահերով և առայժմ փորձում ենք ժամանակ շահել»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Վրաստանի նախաձեռնությունը կարո՞ղ է իրական այլընտրանք դառնալ «3+3» ձևաչափին. մանրամասները՝ ամբողջական զրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

09:42 16.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

BACK_TO_TOP