22:00 22.02.2023
Արդեն 8 օր է, ինչ Ռուսաստանից ստացվող գազի ծավալները զգալիորեն կրճատվել են: Ու թեև Աբովյանի գազապահեստարանի հնարավորությունները թույլ են տվել վերացնել գազալացակայաններին գազի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները, իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:
Արդյո՞ք գազի ծավալների կտրուկ կրճատումը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ:
Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել.
«Հիշեցնեմ՝ «Գազպրոմ» ընկերության մամլո ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ փետրվարի 14-ից Ստավրոպոլի երկրամասում գազատարի խցանման հետևանքով մասամբ դադարեցվել է դեպի Հայաստան գազամատակարարումը, այսինքն՝ զգալիորեն նվազել են Հայաստան մղվող գազի ծավալները: Թե որքանո՞վ է նվազել, կոնկրետ թիվ չի հրապարակվում, բայց ենթադրում եմ՝ եթե օգտագործվում է «զգալիորեն» բառը, ապա, ամենայն հավանականությամբ, առնվազն կեսի մասին է խոսքը:
Հայաստանի կառավարությունը՝ պետական մարմինները՝ մասնավորապես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ անհրաժեշտ է տնտեսելու ռեժիմի անցնել և ժամանակավորապես սահմանափակումներ մտցվեցին ավտոգազալցակայաններին գազ մատակարարելու հարցում, ինչպես հայտնի է՝ այդ սահմանափակումներն արդեն վերացվել են, բայց հիշեցնեմ, երբ շաբաթներ շարունակ Հայաստանն ընդհանրապես գազ չէր ստանում Ռուսաստանից, այդպիսի սահմանափակումներ չէին կիրառվում, քանի որ Աբովյանի գազապահեստարանը դրա հնարավորությունը տալիս էր՝ խնդիրը լուծելու, այս անգամ որոշվեց անցնել տնտեսելու ռեժիմին: Այդ հանգամանքը հարցեր է առաջացնում:
2-րդ հարցի պատճառն այն է, որ ընդամենը ամիսներ առաջ՝ նոյեմբերին, նույն այդ գազատարի վրա՝ այդ թվում նաև Ստավրոպոլի երկարամասի հատվածում պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Այսինքն՝ փոքր-ինչ անսպասելի է թվում այդ խցանումը: Ամեն դեպքում, ես որևէ գնահատական տալու իրավունք չունեմ և չեմ կարող պնդել, որ այստեղ պարտադիր անհրաժեշտ է փնտրել քաղաքական ինչ-որ ենթատեքստեր, բայց ամեն դեպքում տեղի ունեցածը պետք է առիթ դառնա, որպեսզի այսօր արդեն մտածենք մեր գազային մատակարարումների դիվերսիֆիկացիայի մասին, որպեսզի կարողանանք ապահովել մեր էներգետիկ անվտանգությունը: Եվ եթե իսկապես այս խցանումը Ռուսաստանի կողմից մեզ ուղղված ինչ-որ քաղաքական ազդակ է, ապա արդեն այսօր պետք է մտածենք, թե ի՞նչ ենք անելու, երբ «Գազպրոմ»-ի հետ մեր ունեցած այժմյան պայմանագրի ժամկետը լրանա, ի՞նչ նոր սակագին են առաջարկելու, արդյո՞ք մեզ համար ընդունելի են լինելու այդ սակագները, և արդյո՞ք մենք պատրաստ ենք լինելու այդ գներն ընդունել, թե՞ պետք է այլընտրանքներ փնտրենք»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Երեկ Ազգային ժողովում ՏԿԵ նախարարը հավաստիացնում էր, որ խնդիրներ չպետք է լինեն, քանի որ ավելացվելու են Իրանից ստացվող գազի ծավալները: Այդ դեպքում ի՞նչն է խանգարում, որ դիտարկենք իրանական զագը որպես ռոսականի այլնտրանք:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...