«Սևան» ազգային պարկում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ՇՄ նախարարությունը ամփոփել է շաբաթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

«Սևան» ազգային պարկում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ՇՄ նախարարությունը ամփոփել է շաբաթը

11:55 25.02.2023

ՇՄ նախարությունն ամփոփել է անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ կատարված աշխատանքները։
Զանգեզուր կենսոլորտային համալիրում
ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարությունում կազմակերպված՝ «Պահպանվող տարածքները «Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակ» նախաձեռնության լույսի ներքո» թեմայով սեմինարին։
Գիտության և զբոսաշրջության բաժնի պետ-կենսաբազմազանության մոնիթորինգի մասնագետ Հարութ Աղաթելյանը՝ ուսումնական այցով անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում գտնվել է Չեխիայի Հանրապետությունում։
Մեկնարկել է «Պատանի բնապահպան» խորագրով էկոլոգիական մրցույթ՝ Սյունիքի մարզի մի շարք կրթական հաստատությունների միջև։ Մրցույթում առանցքային է ամենալուրջ բնապահպանական աղետներից մեկը՝ աղտոտվածությունը․ աղբի տեսակավորումը, թափոնների վերամշակումը աղտոտվածությունը մեղմող գործողություններ են, որոնց անդրադառնալու են մասնակիցները։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսին։

Գիտության և զբոսաշրջության բաժնի ներկայացուցիչը էկոկրթական դասընթաց է անցկացրել Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 4-րդ դասարանների աշակերտների համար։ Ներկայացվել են բնության բաղադրիչները և դրանց փոխադարձ կապերը, շրջակա միջավայրի մարդածին աղետները, դրանց հետևանքները՝ անտառների կրճատում, ծառահատումներ, հրդեհներ, ապօրինի որս, ուղիղ և անուղղակի աղտոտում։ Աշակերտները ծանոթացել են ՀՀ Կարմիր գրքերի ստեղծման նպատակներին և դրանցում գրանցված՝ Սյունիքում հանդիպող կենդանական և բուսական աշխարհի որոշ ներկայացուցիչների։ «Պատանի բնապահպան» մրցույթի շրջանակում ներկայացվել են լիցքաթափված մարտկոցների թափոնների վտանգավորությունը, շրջակա միջավայրի թունավորման հետևանքները։ Դասընթացի վերջում ՊՈԱԿ-ի կողմից դպրոցին տրամադրվել է լիցքաթափված մարտկոցների հավաքման համար նախատեսված տարա։

«Սևան» ազգային պարկում

Շաբաթը հագեցած է եղել բնապահպանական իրավախախտումների բացահայտմամբ:

Այցելուների կենտրոնը հյուրընկալել է Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցի սաներին: «Սևանա լիճը և նրա հիմնախնդիրը» թեմայի շրջանակում աշակերտները ծանոթացել են ազգային պարկի ֆլորային, ֆաունային և մարզի բնապահպանական առանձնահատկություններին:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
էկոկրթական հանդիպումներ են անցկացվել Գոռավանի միջնակարգ դպրոցի սաների աշակերտների հետ:
8-րդ դասարանի աշակերտներին ներկայացվել են Հայաստանի հազվագյուտ և անհետացող կենդանատեսակները, դրանց կենսաբանական առանձնահատկությունները, վտանգման հիմնական գործոններն ու պահպանության միջոցառումները: Շեշտադրվել են «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի տարածքում հանդիպող կենդանատեսակները:
9-րդ դասարասնի աշակերտները ծանոթացել են Հայաստանի բնության հատուկ պանպանվող տարածքներին, դրանց դասակարգմանը, դերին, նշանակությանը կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանության ու կայուն օգտագործման գործում: Ներկայացվել են «Խոսրովի անտառ»-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները, դրանց կենսաբազմազանությունը:

«Դիլիջան» ազգային պարկում
Աղավնավանքի միջնակարգ դպրոցի 6-11–րդ դասարանների աշակերտների համար անցկացվել է էկոկրթական-ճանաչողական դասընթաց-սեմինար հետևյալ թեմաներով՝
1️⃣ «Անտառների դերն ու նշանակությունը»
2️⃣ «Ի՞նչ է էկոտուրիզմը»։
Դասընթացի գործնական հատվածում սաները յուրացրել են բնության մեջ վրաններ տեղադրելու կանոնները, տարիքաչափի միջոցով որոշել դպրոցին կից սոճու տարիքը։

«Արփի լիճ» ազգային պարկում
Կենսաբազմազանության և մոնիթորինգի մասնագետ Ա. Իսպիրյանը և կենսաբան Մհեր Մխիթարյանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանական ինստիտուտում անցկացված EU4Sevan ՄԱԶԾ ծրագրի շրջանակներում իրականացվող «Անհրաժեշտ վերլուծությունների իրականացում և Սևան ազգային պարկի կառավարման պլանի մշակում» գործընթացի շրջանակում կազմակերպված «Պահպանվող տարածքները «Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակ» նախաձեռնության լույսի ներքո» թեմայով սեմինարին:

Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում
Թափուր հաստիքների համալրման մրցույթներ են հայտարարվել՝
պետական հիմնարկի գլխավոր հաշվապահի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (https://bit.ly/3EljCsw) և ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի առաջին կարգի 2 մասնագետների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար (https://bit.ly/3ElRlBV):

Արգելոցապարկային համալիրում
«Ջրվեժ» անտառպարկը հյուրընկալել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներին․ այցելություններն ուղեկցվել են էկոկրթական դասընթացներով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակել

22:32 15.06.2025

Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակել

Իրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Իսրայելի տարածքի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել, հաղորդում է իրանական Fars պետական ​​գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է […] ...

BACK_TO_TOP