ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած հայը հայտնվել է ստրկության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած հայը հայտնվել է ստրկության մեջ

19:47 20.08.2018

Երեք տարի առաջ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած Ավետիք Եղիազարյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել ստրկության մեջ, ընդ որում՝ մեկ անգամ էլ իր հայրենակցի մոտ:

Սկզբում նա աշխատել է Վոլգոդոնսկում, խորոված է պատրաստել բացօթյա սննդի կետերից մեկում: Այնուհետ Ռաֆիկ անունով մի թուրք նրան ավելի լավ աշխատանք է առաջարկել: Եղիազարյանը համաձայնել է ու հայտնվել մի դաղստանցու մոտ: Նրա մոտ Եղիազարյանն առանց վարձատրության աշխատել է 1.5 տարի, հայտնում է «Բլոկնոտ Վոլգոդոնսկ» պարբերականը:

Դաղստանցու մոտ Եղիազարյանը անասնապահ էր, իսկ երբ եկել է աշխատավարձի ժամանակը, նրան մեղադրել են 5 ոչխարի գողության մեջ և պահանջել 50 հազար ռուբլի: Մի անգամ դաղստանցու մոտ հյուր է եկել ազգությամբ հայ ոմն Արսեն, որը տեսել է Եղիազարյանին և խոստացել օգնել համաերկրացուն: Արդյունքում, սակայն, 50 հազար ռուբլով հայրենակցին վաճառել է մեկ այլ «ստրկատիրոջ»՝ ազգությամբ հայ, 53-ամյա ոմն Արարատ Շ.-ին: Վերջինս զբաղվել է ֆերմերային գործունեությամբ, իսկ մինչ այդ աշխատել է իրավապահ համակարգում: Եղիազարյանը նրա մոտ աշխատել է 7 ամիս:

Ռուսական պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը պարբերաբար ենթարկվել է կտտանքների Արարատ Շ-ի և նրա 31-ամյա որդու կողմից: Հայրն ու որդին նրան հաճախակի դաժան ծեծի են ենթարկել, պահել են սոված: Արարատ Շ-ն ու նրա որդին Ավետիք Եղիազարյանին թողել են մայրուղիներից մեկի մոտ այն բանից հետո, երբ իմացել են, որ հարազատները հայտարարություն են տվել ոստիկանություն և որոնում են նրան: Հյուծված և ուժասպառ եղած Ավետիք Եղիազարյանը ինքնուրույն կարողացել է հասնել մոտակա բնակավայրը, որտեղից էլ նրան անմիջապես տեղափոխել են Վոլգոդոնսկի հիվանդանոց: Բժշկական հետազոտման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են մի շարք ձեռքբերովի հիվանդություններ:

Եղիազարյանի գտնվելու մասին առաջինը իմացել է նրա մայրը և անմիջապես մեկնել ՌԴ:  Տղային տեսնելուց հետո օգնության խնդրանքով նա դիմել է իրավապահներին և լրատվամիջոցներին:

Տեսանյութում հուզված մայրը պատմում է, որ տղան դարձել է անճանաչելի, վերածվել է կմախքի:

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP