12:35 28.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 19-ին երթուղային ավտոբուսում կատարված գողության դեպքի հանգամանքները:
2023թ. փետրվարի 19-ին Երևանի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի տարածքից նստել է երթուղային ավտոբուս և իջել է «Դալմա» առևտրի կենտրոնի մոտ, որից հետո նկատել է, որ իր ձեռքի պայուսակից բացակայում է դրամապանակը, որի մեջ եղել է 70.000 ՀՀ դրամ գումար, նույնականացման քարտը և բանկային քարտ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1990թ.:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ բնակիչները, խմբի կազմում հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, երթուղային ավտոբուսի սրահում գտնվող քաղաքացու ձեռքի պայուսակից հափշտակել են վերջինիս պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է շուրջ 75.000 ՀՀ դրամ գումար, բանկային քարտ և նույնականացման քարտ, որից հետո՝ ժամը 14:11-ին, Երևան քաղաքի Կիևյան փողոցում գտնվող բանկոմատից կատարել են 20.000 ՀՀ դրամի կանխիկացում՝ քաղաքացուն պատճառելով շուրջ 95.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
ՀՀ ոստիկանության ՆԳՆ պարեկային ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք հայտնաբերվել են և ձերբակալվել՝ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը:
Վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդության բավարարման արդյունքում հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նշված երկու անձանց նկատմամբ, և 32-ամյա տղամարդկանցից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ երկու մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով։ Դատարանը բավարարել է նրանցից մեկի վերաբերյալ միջնորդությունը, սակայն մերժել է մյուսի վերաբերյալ միջնորդությունը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:24 15.06.2025
Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզականի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են Արզական բնակավայրի էլեկտրական շչակները։ ...
13:08 15.06.2025
ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժածՀունիսի 15-ին, ժամը 08:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող […] ...
13:00 15.06.2025
Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակԻսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է մնում մինչև անվտանգային համակարգում երկինքը բացելու որոշում կայացվի, ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Անվտանգության իրավիճակից ելնելով և անվտանգության մարմինների հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի երկինքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար, մեկնող կամ ժամանող չվերթներ չկան։ Անվտանգային մարմինների հաստատումից հետո՝ երկնքի բացման […] ...
12:35 15.06.2025
Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկըԻրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...
12:12 15.06.2025
Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ ԱրաղչիԻրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...
11:51 15.06.2025
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդԼոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...