16:03 28.02.2023
Մեր մեջ կան իրական էսթետներ, ովքեր խոցվում են հասարակ երեւույթներից՝ մեր սովորական քաղաքներից, մեր սովորական փողոցներից, մեր սովորական կարկանդակից, մեր սովորական եգիպտացորենից, մեր սովորական ռեստորաններից, մեր սովորական ձվածեղից։ Վարչապետի տիկին Աննա Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել՝ անդրադառնալով քննադատություններին։
«Օ՜, ո՜չ։ Ինչպե՞ս կարելի է։ Այդ ամենի հետ իրենք ի՞նչ կապ ունենք։ Դրանք իրենցը չեն։ Իրենցը բա՜րձր ճաշակն է, ոստրենե՜րը, դասական երաժշտությո՜ւնը։
Իսկապես: Չէ՞ որ մեր ապուպապերի պորտալարը եվրոպական մայրաքաղաքներում են կտրել, մեր արյունն էլ դարերի ընթացքում կապույտ է դարձել։
Եւ խնդրեմ՝ գեղեցի՜կ, էսթետի՜կ, ա՜չք շոյող լուսանկարներ, մեր ծագումին համապատասխա’ն լուսանկարներ։
Հ.Գ. Մի երկու երկիր եղած, մի երկու գիրք կարդացած, մի երկու անգամ օպերա լսած, մի երկու ոստրե կերած միջին վիճակագրական հայ «ուսյալ-մտավորականը» ոչ միայն չի’ սիրում, այլեւ ամաչո’ւմ է միջին վիճակագրական հայ մարդուց, նրա տնից, նրա խանութից, նրա կերածից, նրա լսածից, առհասարակ Երեւանի փոքր կենտրոնից դուրս գտնվող ամեն ինչից։
Դրա համար էլ այն, ինչ մենք բնորոշում ենք որպես հայրենիքի հանդեպ սեր, ընդամենը նվնվոց է՝ ամբարտավանների’, ինքնահավանների’, ապրո’ղ հայրենիքից, ապրո’ղ քաղաքներից, ապրո’ղ հայրենակիցներից, նրանց կենցաղից՝ կարկանդակից, եգիպտացորենից, ռեստորանների երաժշտությունից ամաչողների’, այդ ամենը չսիրողների’, այդ ամենից իրենց «հեռացնողների’» անհոդաբաշխ նվնվոց։
Որովհետեւ, եթե այդ ամենը չես սիրում, բա ի՞նչն ես սիրում։
Ասեմ ինչը՝ քանդված եկեղեցիները, որովհետեւ ուրիշն է քանդել, կորցրած քաղաքները, որովհետեւ ուրիշներն են ապրում այնտեղ, Կոտորածի հուշարձանը, որովհետեւ ուրիշն է կոտորել, Մասիս սարը, որովհետեւ սահմանից անդին է։ Մի խոսքով այն ամենը, ինչը սիրելը չի ենթադրում պատասխանատվություն, հոգատարություն, ջանք, քրտինք, աշխատանք։ Ընդամենը՝ նվնվոց»,- գրել է Հակոբյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Աննա Հակոբյանը լուսանկարներ էր հրապարակել, որից հետո քննադատություններ էին հնչել։
13:00 15.06.2025
Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակ12:35 15.06.2025
Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկըԻրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...
12:12 15.06.2025
Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ ԱրաղչիԻրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...
11:51 15.06.2025
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդԼոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...
11:33 15.06.2025
Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանըԻրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...
11:15 15.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմԵրեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...