Հայաստանում տնտեսական ակտիվությունը վերջին ամիսներին կայուն աճ է ցուցաբերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.26 oC

Հայաստանում տնտեսական ակտիվությունը վերջին ամիսներին կայուն աճ է ցուցաբերում

22:34 20.08.2018

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2018 թ. հունվար-հուլիսին աճել է 9.3%-ով, հիմնականում ծառայությունների ոլորտի, շինարարության ոլորտի հաշվին:

Հուլիսին տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 11.1%-ով, իսկ միայն հուլիսին` 8%-ով:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանում տնտեսական ակտիվության
աճին 2018-ի հունվար-հուլիսին հիմնականում հանգեցրել են ծառայությունների ոլորտը` 18.7%,
շինարարության ոլորտը` 10.4%, առևտրի ոլորտը՝ 8.9%, գյուղատնտեսության ոլորտը` 4.6%,
արդյունաբերական հատվածը` 4.3%: Իսկ էներգետիկ համալիրում տարեկան աճի տեմպը դանդաղել է` 7.8% -ից
մինչև 0.8%:

Արդյունաբերական գների ինդեքսը 2018-ի հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով աճել է 3.3%-ով,
2018-ի հուլիսին, 2017-ի հուլիսի համեմատ` 1.6% -ով, իսկ միայն հուլիսին նվազել են 1.5%-ով:
Ամսական կտրվածքով տնտեսական աճի լուրջ խթան է հուլիսին հանդիսացել գյուղատնտեսական ոլորտը,
արձանագրելով 24% տարեկան աճ, իսկ ավելի փոքր չափով` էներգետիկ համալիրը՝ 9.3%, որից հետո
հաջորդում են` առևտրի հատվածը`8.1%, արդյունաբերությունը`3.4%, ծառայությունների ոլորտը`3.2%,
շինարարության ոլորտը`2.2%:

Տարեկան կտրվածքով ամենամեծ աճն արձանագրվել է ծառայությունների ոլորտում` 21.8%, որին հաջորդում
են`առևտրի ոլորտը` 7.7%, իսկ արդյունաբերությունը` 7.3%, գյուղատնտեսությունը` 2.1%, շինարարությունը`
0.5%: Էներգետիկ համալիրում գրանցվել է 3.1% անկում:

Վիճակագրական տվյալների համաձայն`2018 թվականի հունվար-հուլիսին բացարձակ արժեքով առաջատարն է
առևտրի ոլորտը` 1.5 տրիլիոն դրամ ծավալով (3.1 մլրդ դոլար): Այնուհետև հաջորդում են`արդյունաբերական ոլորտը`
954,6 մլրդ դրամ (1.98 մլրդ դոլար), ծառայությունները` 933.7 մլրդ դրամ (1.9 մլրդ դոլար), գյուղատնտեսությունը`
363.2 մլրդ դրամ (753.7 մլն դոլար), շինարարությունը` 162.7 մլրդ դրամ (337.7 մլն դոլար): 2018 թվականի
հունվար-հուլիս ամիսներին արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 4527.3 մլն կՎտ/ժ, իսկ միայն
հուլիսին` 674.5 մլն կՎտ/ժ:

Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1971.2
մլրդ դրամ (4089.8 մլն դոլար), տարեկան աճը՝ 26.8%: Այդ թվում, արտահանման տարեկան աճը կազմել է 17.3%,
մինչև 656.9 մլրդ դրամ (1363.1 մլն դոլար), ներմուծումը` 32.1%, մինչև 1314.3 մլրդ դրամ (2726.7 մլն
դոլար): Միայն 2018-ի հուլիսին արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 1.9%-ով, այդ թվում, ներմուծման
աճը կազմել է 4.7%, իսկ արտահանման անկումը` 3.8%, իսկ 2017-ի հուլիսի համեմատ արտաքին առևտրի
շրջանառությունն աճել է 14.4%-ով, մասնավորապես, ներմուծման աճը կազմել է 22.4%, իսկ արտահանման
աճը` 0.3%:

ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2018 թվականի հուլիսին 1 ԱՄՆ դոլարի դիմաց կազմել է 481.43 ՀՀ դրամ, իսկ
հունվար-հուլիսին` 481.95 ՀՀ դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP