Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 160 մլն դրամի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 160 մլն դրամի վնաս

11:00 21.08.2018

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 95 իրավախախտման դեպքով  հաշվարկվել է 160.001.788 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 48 դեպքով նշանակվել է 3.900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաև իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 124.200.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 32 դեպք, հաշվարկվել է 156.501.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Իրականացված ստուգումներ՝

1. «Հայանտառ» ՊՈԱԿ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի հատված 44 ծառի կոճղ, հաշվարկվել է 755.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

2. «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է 231 հատ ապօրինի հատված ծառի կոճղ, հաշվարկվել է 34.671.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

3. «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է 1301 հատ ապօրինի հատված ծառի կոճղ, հաշվարկվել է 88.773.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում

Արձանագրվել է իրավախախտման 51 դեպք, հաշվարկվել է 2.275.940 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 22 դեպքով նշանակվել է 2.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության  ոլորտ

Արձանագրվել է ապօրինի որսի 1 դեպք, հաշվարկվել է 68.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Ընդերքի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 250.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել  է  1.156.708 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Էկոփորձաքննություն

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կայացվել է վարչական տուգանքի  4  որոշում՝  250.000 ՀՀ դրամի չափով։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.808.659 ՀՀ դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»

14:34 23.06.2025

Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է Diario Sport-ը: Իսպանիայի չեմպիոնն արդեն տարբերակներ է դիտարկում` 36-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու համար: Հիմնական թեկնածուն Մադրիդի «Աթլետիկոյում» հանդես եկող արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է: ԱԱ-2022-ի չեմպիոն Ալվարեսը 2024/25 մրցաշրջանում իսպանական ակումբի կազմում անցկացրել է 56 խաղ, խփել 29 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Լևանդովսկին […] ...

Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին

14:25 23.06.2025

Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին

Միացյալ Նահանգների ագրեսիան «արձակել է Իրանի ձեռքերը», այսուհետ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան շահերի և ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին: «Հանցագործ Ամերիկան ​​արձակել է Իրանի զինված ուժերում իսլամի զինվորների ձեռքերը՝ ամերիկյան շահերի և բանակի դեմ գործելու համար», – նրա հայտարարության […] ...

Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբ

14:17 23.06.2025

Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբ

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը խոստացել է երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարներին առաջարկել պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների մեջ ենթադրաբար ներգրավված վրացի քաղաքական գործիչների նկատմամբ։ «Մենք այսօր կքննարկենք Վրաստանի հարցը ։ Իհարկե, այնտեղ իրավիճակը մտահոգիչ է… Ես կրկին կառաջարկեմ պատժամիջոցներ կիրառել բռնության և մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ Վրաստանը […] ...

Խաչանովը բարելավել է դիրքը

14:09 23.06.2025

Խաչանովը բարելավել է դիրքը

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում […] ...

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

14:00 23.06.2025

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Հունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […] ...

Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի

13:53 23.06.2025

Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի

Հորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից հսկայական սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական ​​լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ հանդիպմանը ժամանելուց հետո: «ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական ​​լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են լարվածության սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են […] ...

BACK_TO_TOP