ՌԴ ՊՆ-ում պատմել են, թե ինչպես է ամերիկյան ԱԹՍ-ն ընկել Սև ծովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+21.09 oC

ՌԴ ՊՆ-ում պատմել են, թե ինչպես է ամերիկյան ԱԹՍ-ն ընկել Սև ծովը

00:22 15.03.2023

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի վերահսկողության միջոցները երեքշաբթի առավոտյան արձանագրել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի թռիչքը Ղրիմի թերակղզու շրջանում, այն թռել է՝ խախտելով ժամանակավոր ռեժիմի տարածքի սահմանները, որը սահմանվել է հատուկ գործողության անցկացման նպատակով: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

«Ս.թ. մարտի 14-ի առավոտյան Ղրիմի թերակղզու շրջանում Սև ծովի ջրատարածքի վրայով Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային տարածքի վերահսկողության միջոցներով գրանցվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի թռիչքը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ուղղությամբ», – հայտարարել են գերատեսչությունում։

Ինչպես ճշտել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում, անօդաչու թռչող սարքը կտրուկ մանևրելու արդյունքում անցել է անկառավարելի թռիչքի՝ բարձրության կորստով և բախվել ջրային մակերեսին։

«Ռուսական կործանիչները օդանավային սպառազինություն չեն կիրառել, անօդաչու թռչող սարքի հետ կապի մեջ չեն մտել և բարեհաջող վերադարձել են բազավորման օդանավակայան»,- ճշտել են ռազմական գերատեսչությունում:

ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարության կարծիքով՝ ռուսական երկու Սու-27 ինքնաթիռներից մեկը խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի պրոպելերը, ինչը հանգեցրել է Սև ծովի ջրերում դրա կործանմանը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն տեղեկացված է տեղի ունեցածի մասին, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կանչվել է Պետդեպարտամենտ։

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ-ն հայտարարել է ռուսական Սու-27-ի և ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի բախման մասին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:18 07.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր, Սարի Թաղ 17-24 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 25-31 շենքեր, […] ...

SHANTNEWS

20:00 07.05.2025

SHANTNEWS

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցում

19:54 07.05.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «ՀայԱրտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: ...

Առողջապահության նախարարության և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

19:50 07.05.2025

Առողջապահության նախարարության և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի տնօրեն Աստղիկ Խալաթյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը, ինչպես նաև հաշվի առնելով կանխարգելիչ հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում հետազոտությունների անհրաժեշտ ծավալի ամբողջական ընդգրկումը` Հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարին

19:46 07.05.2025

Անահիտ Մանասյանն ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 7-ին ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Կապիլ Շարմային և կազմակերպության ներկայացուցիչներին։ Անահիտ Մանասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով իրավունքների խախտումների […] ...

Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը

19:39 07.05.2025

Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արման Խաչատրյանի հետ այցելել են Տավուշի մարզի շինարարական հրապարակներ՝ հետևելու աշխատանքների ընթացքին։ Նրանք, մասնավորապես, եղել են Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածներում, որտեղ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 9,2 կմ է։ Շինարարն […] ...

BACK_TO_TOP