Արցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Արցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարությունները

16:47 15.03.2023

Արցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարությունները․
«Ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հնչեցրած մտքերի՝ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։

Ադրբեջանական կողմի պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է և այլևս միջազգային օրակարգում չէ, իրականությանը չեն համապատասխանում: Այն մասին, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ և կարիք ունի համապարփակ կարգավորման, բազմիցս հայտարարել են ինչպես առանձին պետությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այնպես էլ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փաստը, որ 2022 թ.-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը, քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը, հերքում է ադրբեջանական կողմի պնդումները, թե հակամարտության հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից։ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելու և այն որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծում ներկայացնելու պաշտոնական Բաքվի ձգտումը փորձ է վերադառնալու այն ժամանակաշրջան, երբ ռազմական ուժը գերակայում էր միջազգային իրավունքի նկատմամբ։

Համոզված ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորմանը հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա: Մերժելով պաշտոնական Ստեփանակերտի հետ երկխոսության միջազգային մեխանիզմը՝ Ադրբեջանը փորձում է խուսափել հնարավոր պայմանավորվածությունների իրականացումից։ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջազգային հանրության ներգրավումը միակ ճանապարհն է՝ երաշխավորելու հակամարտության համապարփակ լուծումը։

Արցախյան կողմը կտրականապես մերժում է Ադրբեջանի փորձերը՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և այն ներկայացնելու որպես ներքին խնդիր: Ավելի քան 90 օր տևող Արցախի շրջափակման ֆոնին, ակնհայտ է, որ այդպիսով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Արցախում ստեղծել անարգել էթնիկ զտումներ իրականացնելու պայմաններ՝ բացառելով միջազգային հանրության միջամտությունը։ Հենց այդ պատճառով է Ադրբեջանը դեմ հանդես գալիս միջազգային հանրության ներգրավմանը, այդ թվում՝ միջազգային առաքելություններ Արցախ ուղարկելուն, որպեսզի ոչինչ և ոչ ոք չկարողանա խոչընդոտել Արցախն էթնիկ զտման ենթարկելու իր հանցավոր ծրագրի իրականացմանը։
Միաժամանակ, ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել առ այն, թե Հայաստանն ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը և շարունակում է զենք ու զինամեթերք մատակարարել Արցախ: Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը և նպատակ են հետապնդում՝ արդարացնելու Լաչինի միջանցքի ավելի քան 90 օր շարունակվող արգելափակումը։

Ընդգծենք, որ Արցախի Հանրապետությունն ունի Պաշտպանության բանակ՝ կազմված տեղի բնակիչներից, որի առկայությունը չի հակասում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության որևէ դրույթի և հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության հիմնական երաշխիքը։ Արցախի Պաշտպանության բանակի դեմ Ադրբեջանի արշավը պայմանավորված է նրանով, որ Բաքուն ձգտում է զրկել արցախահայությանը ինքնապաշտպանության և էթնիկ զտման հանցավոր ծրագրերին դիմակայելու հնարավորությունից։

Ադրբեջանի պնդումները, թե Լաչինի միջանցքը բաց է՝ կեղծիք են: Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանի լսումների ընթացքում Ադրբեջանը հնարավորություն ուներ ներկայացնելու իր բոլոր փաստարկները՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ, սակայն կողմերի փաստարկները մանրամասն ուսումնասիրելուց հետո, Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին երաշխավորել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Վերստին հիշեցնում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը

14:42 07.06.2025

Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...

Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը

14:28 07.06.2025

Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...

Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն

14:15 07.06.2025

Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն

Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

14:05 07.06.2025

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարեր

13:55 07.06.2025

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել են Զորաց քարեր։ Այցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։   ...

Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. Ավինյան

13:46 07.06.2025

Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […] ...

BACK_TO_TOP