Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը․ Օլիվեր Վարհելի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը․ Օլիվեր Վարհելի

15:42 16.03.2023

Հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ ստիպված է իր անվտանգության հարցում հենվել մի երկրի վրա, որն ագրեսիա է իրականացնում հարևան երկրի դեմ։ Այս համատեքստում Հայաստանը հայացքն ուղղել է դեպի Եվրոպական Միություն՝ որպես իր հիմնական գործընկեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին՝ ելույթ ունենալով ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում կայացած քննարկմանը:

«Հաշվի առնելով ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում բարեփոխումների կայուն առաջընթացը՝ Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը։ Մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի ներքին բարեփոխումների օրակարգի նախագիծն է։ Այն արդեն ավելի քան երկու տարի է՝ լիովին ուժի մեջ է», – նշել է եվրահանձնակատարը:

Օլիվեր Վարհելին հավելել է, որ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանն ունի ավելի քան 2,6 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումների հավաքագրման ներուժ, և արդեն տարբեր ծրագրեր են իրականացվում Հայաստանում՝ աջակցելով սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Վկայակոչելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների զեկույցը, որը ներկայացրել է ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչովը, Վարհելին նշել է, որ Հայաստանում դեռ շատ անելիքներ կան՝ կապված դատական ոլորտի, խտրականության դեմ պայքարի, գենդերային հավասարության, խոցելի խմբերի պաշտպանության և արտաքին ապատեղեկատվության զսպման հետ:

Վարհելին շեշտել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումից հետո ավելացել է ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունը, սակայն ավելացել է նաև Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը:

«Թեև մենք ողջունում ենք մեր ավելի ինտենսիվ փոխանակումները Հայաստանի հետ՝ պայմանավորված երկրի աշխարհագրական դիրքով, այն նաև այն գործընկեր երկրներից է, որի հետ մենք մտադիր ենք ավելի սերտ համագործակցել՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը», – հավելել է եվրահանձնակատարը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ավելի ակտիվորեն է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու գործում, և դրա մեջ անձնական շահագրգռվածություն ունի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ:

Օլիվեր Վարհելին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կան հրատապ լուծման ենթակա բազմաթիվ հարցեր, որոնցից մեկը Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտն է, իսկ մարտի 5-ի ողբերգական միջադեպը (խմբ․ մարտի 5-ին Արցախում ադրբեջանցի դիվերսանտների հարձակման հետևանքով զոհվել են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության 3 ծառայողներ) ցույց տվեց, որ տարածաշրջանում իրավիճակը «դյուրավառ» է:

Եվրահանձնակատարը նաև անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը, որը հետևում է տեղում անվտանգային իրավիճակին և զեկուցում դրա մասին:

«Սա ևս մեկ կոնկրետ և էական տարր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու Եվրամիության ջանքերում», – եզրափակել է Վարհելին:

Հիշեցնենք՝ երեկ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ Պապոյան

21:08 07.06.2025

Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ. «Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել […] ...

BACK_TO_TOP