Կարկտի սառցակտորներ՝ Գյումրիի Գորկի 33 շենքի նկուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Կարկտի սառցակտորներ՝ Գյումրիի Գորկի 33 շենքի նկուղում

16:35 21.08.2018

Օգոստոսի 17-ին Գյումրիում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը փողոցի ողջ աղբը քշել ու լցրել են Գորկի 33 շենքի նկուղները: Այս մասին  SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են շենքի բնակիչները:

Նրանց խոսքերով՝ իրենք բավական շատ վնասներ են կրել: Մեր թղթակցին բնակիչները ցույց են տվել շենքի նկուղը, որտեղ լցված անձրևաջրերի մակարդակը մինչև 4 մետրի էր հասնում:

Դեպքից 4 օր անց ջուրը ցամաքել է, բայց նկուղներ լցված կարկտի մեծ սառցաշերտերը դեռ չեն հալվել: Դրանք բնակիչները սեփական ուժերով, դույլերով են փորձել շենքից դուրս բերել, բայց անօգուտ: Նրանք ջրի ու կարկտի շերտի տակից հանել են այն, ինչ կարողացել են: Իսկ թե ջուրն ինչու է անարգել նկուղներ լցվել, բնակիչները պատճառները լավ գիտեն` Շիրազի փողոցում հիմնանորոգման աշխատանքներ են տարվում, ինչի համար էլ շինկազմակերպությունը քանդել է շենքի նկուղների լուսամուտների մի մասի բետոնե արգելապատնեշները՝ նորը տեղադրելու նպատակով, ու գործը դեռ կիսատ է:

Շինարարն իր սխալն անձրևից հետո է ուղղել ու ժամանակավոր պատնեշներ տեղադրել: Բայց նկուղ լցված կարկուտը մաքրելու համար պատասխանատու չէ: Բնակիչները խնդրով դիմել են «911» ծառայությանը, «Վեոլիա ջուր» ընկերությանը, Գյումրիի քաղաքապետարանին, շենքը սպասարկող «Գյումրի Կենտրոն» համատիրությանը, բայց նկուղից կարկտի սառցակտորները հեռացնող տեխնիկա չի գտնվել:

Համատիրության ղեկավար Մովսես Ջուհարյանն առաջարկել է սպասել մինչև կարկուտը կհալչի: Իսկ թե խոնավությունը ինչքանով կվնասի «Կումայրի» արգելոց թանգարանի այս շենքին, միայն բնակիչներին է մտահոգում:

Նշենք, որ շենքը 1932 թվականի կառույց է ու վթարային: Փայտե առաստաղի առանձին հատվածներն ու տանիքը քանդված են: Ըստ համատիրության ղեկավարի՝ Գորկի 33 շենքի տանիքը, հնարավոր է, այս տարի հիմնանորոգվի պետական միջոցներով, բայց դա շենքի վիճակի միայն մասնակի բարելավում կնշանակի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 04.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

15:30 04.08.2025

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP