15:30 17.03.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստն այս անգամ անցկացվել է Ծաղկաձորում:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունների վրա:
«Մեր երկրները հետեւողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը եւ ակտիվացնում համագործակցությունը տարբեր ոլորտներում: Երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի դեր ունի կառուցողական խորհրդարանական երկխոսությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը: Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի միակ ճանապարհն է, եւ ստեղծված իրավիճակում այնտեղ բնակվող շուրջ 120.000 հայ զրկվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից եւ ծառայություններից, այդ թվում` կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներից եւ բժշկական օգնությունից:
«Պաշտոնական Բաքվի նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան հայերի` Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակիչների էթնիկ զտման քաղաքականության դրսեւորում: Ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի առանց հապաղելու: Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը: Նա այս համատեքստում կարեւորել է ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման, ինչպես նաեւ Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում:
Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը: «Ադրբեջանի անօրինական գործողությունները նպաստում են լարվածության աճին եւ խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Մենք ընդգծում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում` մոնիտորինգի մեխանիզմների գործարկման կամ վերսկսման անհրաժեշտությունը` ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները եւ անվտանգությունը»,- արձանագրել է նա:
Անդրադառնալով օրակարգային հարցերին` ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ քննարկումներն ու արված առաջարկներն արդյունավետ խթան կհանդիսանան համընդհանուր խնդիրների լուծման համար, իսկ համատեղ աշխատանքը կնպաստի ջանքերի միավորմանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ խնդիրների լուծման գործում:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ավանդական ռազմավարական գործընկերն է, եւ միջազգային հարաբերությունների գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում խորհրդարանականների միջեւ վստահելի փոխգործակցությունն առավել պահանջված է: Նրա խոսքով Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցությունն օժանդակում է Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: Նա եւս կարեւորել է ռուս խաղաղապահների առաքելությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործում:
Ողջույնի խոսքում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, ռազմավարական գործընկերությանը, խնդիրների համալիր լուծման առաջնահերթություններին ու իրականացվող քայլերին են անդրադարձել նաեւ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու երկու երկրների գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել են հումանիտար եւ տնտեսական համագործակցության խնդիրներին ու ձեռքբերումներին, ինչպես նաեւ ռուս-հայկական համագործակցության հեռանկարներին` Հայաստանում ռուսերենի, իսկ Ռուսաստանում հայերենի տարածմանն ուղղված միջոցառումներին աջակցելու համատեքստում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանն անդրադարձել է տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված քայլերին, երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին, ֆինանսական շուկայի խնդիրներին: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Սեյրան Օհանյանը խոսել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, ընդգծել ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում: Անվտանգային լարված իրավիճակում ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ կողմերի ուժերը համատեղելու առաջարկ է հնչել:
Ներկայացվել են Հայաստանում ռուսերենի տարածմանն ուղղված քայլերը, կրթական միջոցառումները, գիտակրթական ոլորտում իրականացվող ծրագրերը, միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման հեռանկարները: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը նկատել է, որ Հայաստանում ռուսերենը մայրենի լեզվից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Նա կարեւորել է ռուսական կողմից 60.000 դասագրքեր Հայաստան ուղարկելու որոշումը, որը ռուսերենի խթանմանն ուղղված առանձնահատուկ քայլ կարող է լինել:
Ալեքսեյ Սանդիկովն ընդգծել է, որ գրքերի խմբաքանակով կբավարարվի Հայաստանում ռուսական հոսք ունեցող դպրոցների դասագրքերի պահանջարկը: Խնդիրը բարձրացվել էր նախորդ տարվա հոկտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այցի ժամանակ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ընթացքում:
Զեկուցողները համոզմունք են հայտնել, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Նիստի ավարտին Հայաստանի Տավուշի մարզի եւ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում` Իրկուտսկում:
Նիստից հետո Հակոբ Արշակյանը եւ Յուրի Վորոբյովն ամփոփել են հանձնաժողովի նիստի աշխատանքները:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...