15:39 21.03.2023
Կառավարությունը գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու պարագայում առաջարկում է կրճատել ու պարզեցնել վարչարարությունը, ծանուցման ենթակա մի շարք գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարողներին աջակցել, նպաստել այդ ոլորտների զարգացմանը: Այդ նպատակով առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու եւ ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են տարեկան պետական տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր:
Էկոնոմիկայի նախարարության կողմից այժմ հաշվառվում են ծանուցման ենթակա 19 գործունեության տեսակներ: Նախագծերով առաջարկվում է դրանցից հանել 6-ը՝ ազատականացնելով ոլորտը, փոփոխել այլ 6-ը, պահպանել 5-ը, եւս մեկն ավելացնել:
Մասնավորապես, ծանուցում ներկայացնելու պահանջն առաջարկվում է հանել օրենքի գյուղատնտեսության բնագավառին վերաբերող բաժնի հետեւյալ գործունեության տեսակների համար` անասնաբուժության բնագավառում օգտագործվող կերապատրաստուկների արտադրություն, անասնաբուժասանիտարական փորձաքննություն, բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրություն եւ վաճառք: Թույլ ալկոհոլային խմիչքների, գարեջրի, 100.000 լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման եւ ներմուծման գործունեությամբ զբաղվելու համար եւս առաջարկվում է հանել ծանուցման պահանջը: Առանձնացվել են թորած ալկոհոլային խմիչքներից եւ խմորման նյութերից, էթիլային սպիրտի գործունեությունից վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները, դրանք սահմանվել են որպես ծանուցման ենթակա գործունեության առանձին տեսակներ:
Միավորվել են վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային եւ այլ թուրմերի ու մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները, դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել է 3 մլն դրամ տարեկան պետական տուրք, որն անհամեմատ քիչ է նախկին սահմանաչափից:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ողջունել է այն հանգամանքը, որ բիզնեսի համար գործունեությունը պարզեցվում է, սակայն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանից հետաքրքրվել է սպառման ոլորտում իրականացվող վերահսկողությամբ, օրինակ՝ անչափահասներին խմիչք կամ ծխախոտ վաճառելու դեպքում ինչպիսի՞ վերահսկողական գործիքակազմ է կիրառվում:
Պատգամավորը կարծիք է հայտնել, որ այս մասով էական անելիք ունեն տեսչական մարմինները, քանի որ հաճախ խանութներում կամ ժամանցի կենտրոններում, չնայած օրենքով նախատեսվող սահմանափակումներին, անչափահասները կարողանում են ձեռք բերել ծխախոտ եւ ալկոհոլային խմիչքներ: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում բարձրացրել է նաեւ հանրապետությունում ալկոհոլային խմիչքներ գովազդող վահանակների խնդիրը՝ նշելով, որ այս մասով եւս խստացումներ պետք է լինեն:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...