«Հուսով եմ՝ ամեն բան մեր կողմից կլինի, և մենք կհաղթենք», «Պարտավոր ենք հաղթել, իհարկե, ունակ ենք դրան»․ Սպերցյանն ու Շաղոյանը՝ Թուրքիայի հետ խաղի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

«Հուսով եմ՝ ամեն բան մեր կողմից կլինի, և մենք կհաղթենք», «Պարտավոր ենք հաղթել, իհարկե, ունակ ենք դրան»․ Սպերցյանն ու Շաղոյանը՝ Թուրքիայի հետ խաղի մասին

17:30 21.03.2023

ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումից հետո ֆուտբոլիստները պատասխանել են լրագրողների հարցերին, անդրադարձել Թուրքիայի հավաքականի հետ խաղին։

«Շատ ենք սպասում այս խաղին, շատ լրջորեն նախապատրաստվում ենք, հուսով եմ՝ ամեն բան մեր կողմից կլինի, և մենք կհաղթենք: Լիարժեք մարզում անցկացրի, նախքան մարզումն էլ տեսական մաս էինք ունեցել, ամեն ինչ հասկանալի է: Իհարկե, ամեն ինչ փոխվում է. ամեն մարզիչ իր պահանջներն ունի:
Նորեկները շատ լավ տղաներ են: Բոլորն էլ շատ տաղանդավոր են, բոլորին էլ մեծ ապագա է սպասվում, և կարծում եմ, որ նրանք մեծ ուժեղացում են մեր հավաքականի համար», – ասել է Սպերցյանը:

Մեծ սպասելիքներ առաջիկա խաղից ունի նաև Ժիրայր Շաղոյանը։

«Շատ լավ մարզում անցկացրինք ու, ինձ թվում է, նոր մարզիչը նորություն է բերել այնքանով, որ փորձենք միայն գնդակով խաղալ, շատ մեծ փոխանցումներով դուրս գալ:

Սկզբում դժվար էր, բայց ընթացքում բոլորը տեսան, որ ստացվում էր: Հուսով եմ՝ մեր հավաքականը կարող է հենց այդպիսի ֆուտբոլ դավանել և հաղթել բոլոր մրցակիցներին: Նաև մարզումներից հասկացանք, որ նորեկները շատ մեծ ներուժ ունեն, շատ ակտիվ ֆուտբոլիստներ են, և ինձ թվում է, որ մեծ օգուտ կտան հավաքականին:

Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել: Իհարկե, ունակ ենք դրան: Բոլորը գիտեն մեր հավաքականին, և ունենք շատ նոր ֆուտբոլիստներ, նրանց հետ միասին կարող ենք հաղթել շատ ուժեղ հավաքականների:

Ինձ թվում է՝ արտաքինից փորձում են ինչ-որ ճնշում գործադրել, բայց մեզ համար ճնշում չկա, քանի որ հերթական հանդիպումն է: Կարևոր հանդիպում է, ինչպես և մյուս մրցակիցների հետ խաղերը, քանի որ բոլորն էլ ուժեղ մրցակիցներ են՝ թե՛ Խորվաթիան, թե՛ Ուելսը: Պետք է փորձենք բոլորին հաղթել:

Մարզավիճակս, ինձ թվում է, շատ լավ է: Կարծում եմ՝ մեծ օգուտ կտամ հավաքականին»,-ասել է Ժիրայր Շաղոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին

14:25 23.06.2025

Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին

Միացյալ Նահանգների ագրեսիան «արձակել է Իրանի ձեռքերը», այսուհետ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան շահերի և ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին: «Հանցագործ Ամերիկան ​​արձակել է Իրանի զինված ուժերում իսլամի զինվորների ձեռքերը՝ ամերիկյան շահերի և բանակի դեմ գործելու համար», – նրա հայտարարության […] ...

Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբ

14:17 23.06.2025

Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբ

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը խոստացել է երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարներին առաջարկել պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների մեջ ենթադրաբար ներգրավված վրացի քաղաքական գործիչների նկատմամբ։ «Մենք այսօր կքննարկենք Վրաստանի հարցը ։ Իհարկե, այնտեղ իրավիճակը մտահոգիչ է… Ես կրկին կառաջարկեմ պատժամիջոցներ կիրառել բռնության և մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ Վրաստանը […] ...

Խաչանովը բարելավել է դիրքը

14:09 23.06.2025

Խաչանովը բարելավել է դիրքը

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում […] ...

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

14:00 23.06.2025

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Հունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […] ...

Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի

13:53 23.06.2025

Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի

Հորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից հսկայական սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական ​​լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ հանդիպմանը ժամանելուց հետո: «ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական ​​լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են լարվածության սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են […] ...

Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»

13:45 23.06.2025

Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»

Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության  լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […] ...

BACK_TO_TOP