Մեկնարկի համար ավելի լավ խաղ պատկերացնել հնարավոր չէր, քան Թուրքիայի հետ հանդիպումն է․ Նաիր Տիկնիզյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Մեկնարկի համար ավելի լավ խաղ պատկերացնել հնարավոր չէր, քան Թուրքիայի հետ հանդիպումն է․ Նաիր Տիկնիզյան

17:40 21.03.2023

Հայաստանի ազգային հավաքականի մարզումից հետո լրագրողների հետ առաջին անգամ շփվել է նաև ընտրանու նորեկ Նաիր Տիկնիզյանը:

«Նախքան հարցազրույց տալը ցանկանում եմ ներողություն խնդրել, որ խոսում եմ ռուսերեն, դա այնքան էլ գեղեցիկ չէ, բայց ժամանակ չեմ ունեցել սովորելու, կարծում եմ՝ ապագայում կշտկեմ այս բացը: Տպավորություններս շատ դրական են: Ինձ շատ ջերմ ընդունեցին:
Ե՞րբ որոշեցի, թե ինչպե՞ս որոշեցի միանալ Հայաստանի հավաքականին: Արթնացա ու հասկացա, որ պետք է գամ Հայաստան: Ընդհանրապես, վաղուց էի մտածում այդ մասին, բայց վերջնական որոշում կայացրել եմ այս տարվա հունվարին:

Կարծում եմ՝ մեկնարկի համար ավելի լավ խաղ պատկերացնել հնարավոր չէր, քան Թուրքիայի հետ հանդիպումն է: Դա ամենասկզբունքային մրցակիցն է Հայաստանի համար, որ կարող էր լինել: Ամբողջ թիմը հասկանում է պատասխանատվության մակարդակը: Առավել ևս, որ այսօր մարզմանն այսքան մարդ էր եկել: Ես կարծում եմ, որ խաղին 10 անգամ ավելի շատ կլինեն: Մենք պարզապես պարտավոր ենք դուրս գալ, կռիվ տալ, միավորվել մեր երկրպագուների հետ ու հասնել անհրաժեշտ արդյունքի: Աստված տա՝ մեզ դա հաջողվի:

Չգիտեմ՝ կարո՞ղ եմ արդյոք տակտիկական բաներ բացահայտել: Ամեն դեպքում, մարզիչն ինձ տեսնում է ձախ եզրում, ինչպես որ ես խաղում եմ իմ թիմում: Հետևաբար ադապտացիայի խնդիր չեմ ունենա: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է Տիկնիզյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

14:00 23.06.2025

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Հունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […] ...

Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի

13:53 23.06.2025

Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի

Հորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից հսկայական սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական ​​լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ հանդիպմանը ժամանելուց հետո: «ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական ​​լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են լարվածության սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են […] ...

Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»

13:45 23.06.2025

Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»

Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության  լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […] ...

Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը

13:37 23.06.2025

Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ Երևանի Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ Հայաստանում յոգային նվիրված միջոցառումների անցկացումը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական […] ...

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին Դյուրանտը

13:30 23.06.2025

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին Դյուրանտը

NBA-ի կրկնակի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, աշխարհահռչակ բասկետբոլիստ Քևին Դյուրանտը բաժնեմաս է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ից, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Բաժնեմասը ձեռք է բերել Դյուրանտին պատկանող Boardroom Sports Holdings ներդրումային ընկերությունը, որը բաժնեմասեր ունի մի շարք առաջատար սպորտային թիմերում ու լիգաներում: «Պատիվ է լինել ՊՍԺ-ի բաժնետեր: Ակումբն ու քաղաքը շատ մոտ են իմ […] ...

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ

13:23 23.06.2025

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։ Հանդիպումը կայացել է Երևանում՝ Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի շրջանակում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նմանօրինակ միջոցառումների դերը՝ […] ...

BACK_TO_TOP