Ինչո՞ւ ենք մենք ցանկանում ռազմական կրթություն տրամադրել ագրեսոր Ադրբեջանին․ Բոբ Մենենդեսը բացատրություն է պահանջել Բլինքենից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Ինչո՞ւ ենք մենք ցանկանում ռազմական կրթություն տրամադրել ագրեսոր Ադրբեջանին․ Բոբ Մենենդեսը բացատրություն է պահանջել Բլինքենից

11:29 23.03.2023

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնության կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսն իր վրդովմունքն արտահայտել է հանձնաժողովում լսումների ժամանակ, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Վերջին տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը նվաճում Հայաստանի տարածքները, սննդի անվտանգության ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում շարունակվող շրջափակմամբ… Վերջին 5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը հրահրում պատերազմ, որի հետևանքով 6500 մարդ է զոհվել, Ղարաբաղի գրեթե 100 հազար հայ տեղահանվել է իրենց տներից: Ես մտահոգված եմ Ալիևի վարչակարգին օգնության տրամադրմամբ», – ասաց Մենենդեսը:

Նա արձանագրեց, որ պետքարտուղարությունը 700 հազար ԱՄՆ դոլար է խնդրել ադրբեջանցի զինվորականների միջազգային զինվորական կրթության և վերապատրաստման համար:

«Կարո՞ղ եք բացատրել ամերիկյան ժողովրդին, թե ինչու ենք մենք ցանկանում զինվորական կրթություն և վերապատրաստում տրամադրել ագրեսոր պետությանը, որը հարձակվում է իր հարևանի վրա և ոտնահարում քաղաքացիների իրավունքները», – հարց ուղղեց Բլինքենին Մենենդեսը:

«Դրա համար կան պրակտիկ պատճառներ, որոնցից մեկն է՝ ամրապնդել նրանց ուժերի, մեր ուժերի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցությունը. նրանք զբաղվում են խաղաղապահ գործունեությամբ: Նրանք Իրանի հետ ունեն երկար սահման, որը պաշտպանության կարիք ունի: Բայց նաև մենք կարծում ենք, որ իսկապես օգտակար է մեծացնել նրանց որոշ սպաների արևմտյան կրթությունը, գուցե՝ կողմնորոշումը», – ասաց Բլինքենը:

Այս պատասխանը վրդովեցրեց Բոբ Մենենդեսին:

«Հուսով եմ՝ այդ արևմտյան կրթության ժամանակ չեն նրանք սովորել այն, ինչ արել են՝ շրջափակելով այդ մարդկանց, հակամարտություն սկսելով, 6500 զոհ, հուսով եմ՝ դա չէ արևմտյան կրթությունը», – նշեց Մենենդեսը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ լսումների ժամանակ Բլինքենը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնության հասնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP