22:00 23.03.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ձեռք բերել։ Ինչպե՞ս են Բլինքենի խոսքերը մեկնաբանել Բաքվում և Մոսկվայում:
Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Նշեմ, որ այս ամենը տեղի է ունենում միջնորդի դերի համար շարունակվող մրցակցության վերաբերյալ լարվածության ֆոնին: Երևանը շարունակում է խաղալ երկու հարթակներում՝ և՛ բրուսելյան, և՛ մոսկովյան:
Եվ պատահական չէ, որ այն նույն օրը, երբ Մոսկվայում շարունակվում էին բանակցությունները Միրզոյանի և Լավրովի միջև, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ:
Բլինքենը փաստորեն ձգտում է ասել ավելին, քան Լավրովը՝ հաշվի առնելով այն, որ երկուշաբթի օրը մոսկովյան հարթակում, արտգործնախարարների մակարդակով ձեռք է բերվել համաձայնություն բանակցություններ շարունակելու մասին: Այսինքն՝ Մոսկվան այդ իմաստով առավելություն ունի, քանի որ եվրոպական, ամերիկյան հարթակներում բանակցությունները վերսկսելու մասին կարծես թե խոսք չկա: Այդ իմաստով, ուշադրություն գրավելու համար Բլինքենը ձգտում է ասել ավելին, քան Լավրովը: Եվ նրան կարծես թե հաջողվում է:
Եթե Լավրովը ընդամենը կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղան, ապա Բլինքենը խոստովանում է, որ անձամբ է աշխատել խաղաղ համաձայնագրի տեքստի նախագծի վրա, և որ իրատեսական է համարում այդ համաձայնագրի տեքստի վերաբերյալ կոնկրետ համաձայնության գալը:
Եթե Լավրովը խուսափում է հասցեական գնահատականներից, երբ խոսում է Լաչինի միջանցքի բացման մասին՝ հայտարարելով, որ երկու կողմերն էլ պետք է հետևեն եռակողմ համաձայնագրի տեքստի պահանջներին, ապա Բլինքենը շատ հստակ արտահայտվում է՝ ասելով, որ անձամբ է ճնշում գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա՝ Լաչինի միջանցքը բացելու համար»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական զրույցում:
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...