20:39 23.03.2023
Լեհաստանն արդեն 107 կմ երկարության փշալարերով ժամանակավոր պատնեշ է կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին։
Այս մասին լեհական մամուլի գործակալությանը հայտնել է Ռուսաստանին սահմանակից Լեհաստանի Վարմինսկո-Մազուրի նահանգի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Միրոսլավ Ալեքսանդրովիչը։
«Մենք արդեն մոտ 107 կմ պատնեշ ենք կառուցել»,- ասել է նա։
2,5 մետր բարձրության և 3 մետր լայնության պատնեշը լեհական բանակի կողմից կառուցվում է 2022 թվականի նոյեմբերի սկզբից։ Ինչպես նշել են Վարշավայում, այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ Ռուսաստանը բացել է Կալինինգրադի շրջանի օդանավակայանը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ինքնաթիռների համար, ինչը միգրացիոն ճնշման սպառնալիք է ստեղծում։ Անցյալ տարի լեհ սահմանապահներն արձանագրել են Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի ապօրինի հատման 11 դեպք, այս տարի՝ միայն մեկ։
Ապրիլի առաջին կեսին սահմանի այս հատվածում կսկսվի էլեկտրոնային պատնեշի ստեղծումը։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել սեպտեմբերին։ Պատնեշը ծածկելու է սահմանի 200 կմ երկարությունը և լինելու է սենսորների և տեսախցիկների համակարգ, որը թույլ կտա շուրջօրյա վերահսկել իրավիճակը։ Ծրագրի արժեքը գնահատվում է 82 մլն դոլար։
Լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով Լեհաստանն անցած տարվա հունվարին սկսել է 186 կմ ընդհանուր երկարությամբ այս հատվածում նոր պատնեշ կառուցել։ Այն հասնում է 5,5 մ բարձրության և հագեցած է ժամանակակից հսկողության սարքավորումներով, ներառյալ տեսախցիկները և շարժման սենսորները:
Բելառուսի հետ Լեհաստանի սահմանի ընդհանուր երկարությունը 418 կմ է, իսկ Ռուսաստանի հետ ցամաքայինը՝ 210 կմ։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...