21:44 24.03.2023
ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է մշակույթի ոլորտում իրականացվող գործընթացներին՝ ընդգծելով, որ առկա են մեծ ծավալի անելիքներ:
Նախարարի ներկայացմամբ՝ մշակվել է «Մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը», որի նախագիծը սահմանված կարգով շրջանառվել և անցել է հանրային քննարկումների փուլը: Նախագծի վերջնական և ամբողջական փաթեթն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային հաստատությունների՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելին, որը միտված է մշակութային հաստատությունների ավելի մեծ չափով սեփական եկամուտների ապահովմանը, որին զուգընթաց պետությունն ավելի մեծ մասնակցություն կունենա կազմակերպության ֆինանսավորմանը:
Ֆինանսավորման նոր մոդելի փորձարկումը կիրականացվի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
«Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը փորձարկման տարբերակով նախատեսվում է իրականացնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կարծում եմ առաջիկայում կշրջանառվի նախագիծը՝ ֆինանսավորման նոր մոդելի փորձարկման նպատակով, և արդեն այս տարի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կկարողանա աշխատել այս հիմքով: Նոր մոդելը կբերի որակական փոփոխություններ մշակութային հաստատությունների գործունեության մեջ, որից առաջին հերթին պետք է շահեն մեր քաղաքացիները»,- ասել է նախարարը:
Հուշարձանների գրանցման ճկուն և արդյունավետ մեխանիզմ գտնել
Մշակույթի ոլորտում ընթացող գործընթացներից Ժաննա Անդրեասյանն առավելապես կարևորել է հուշարձանների ոլորտում օրենսդրական փոփոխությունների հաստատումը՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքների ընդունումը ԱԺ-ում:
«Հիմա մենք նախատեսում ենք օրենքի ավելի մեծ փոփոխություն, որի շուրջ տարվում են աշխատանքներ: Հատկապես կարևորում եմ հուշարձանների կադաստրի վարման գործընթացը, որի պարտավորությունը գերատեսչությունն ունեցել է, սակայն սա այն գործառույթներից է, որ նախարարության կառուցվածքում իրացված չի եղել: Հիմա կառուցվածքային փոփոխությամբ մենք նաև արձանագրում ենք այս հարցը, ինչպես նաև օրենքի փոփոխությամբ պատմամշակութային հուշարձանների գրանցման առանձնահատկությունները սահմանող հնարավորություններ ենք ամրագրել, որը մեզ թույլ է տալու առկա հուշարձանների գրանցման ճկուն և արդյունավետ մեխանիզմ գտնել: Այստեղ ունենք լրջագույն խնդիրներ. հուշարձանների հիմնական մասը կադաստրի պետական գրանցման փուլով չեն անցել և սա առաջ է բերում այդ հուշարձանների պահպանության, դրանց տարածքների անխաթարության լրջագույն խնդիրներ: Պատրաստվում ենք լուծել այս և նմանատիպ խնդիրները»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը:
Քայլեր կձեռնարկվեն գրադարանները համայնքի կյանքին ինտեգրելու համար
Նախարարն անդրադարձել է նաև գրադարանների և գրահրատարակչության ոլորտներում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին. «Մի քանի ոլորտային հանդիպումներ արդեն կայացել են, այսօր էլ հանդիպելու եմ գրադարանների տնօրենների հետ: Մենք պետք է գտնենք արդյունավետ մոդել, և դա առաջիկա անելիքներից է, մասնավորապես համայնքային, մարզային գրադարանների մասով՝ դրանք արդյունավետ միջավայր դարձնելու և համայնքի կյանքին ինտեգրելու համար: Խնդիրները բազմաթիվ են և պետք է քայլեր մշակել դրանց լուծման ուղղությամբ»:
«Գոյ» թատրոնի խնդրի մասին. այն պետք է շարունակի գործել
ԿԳՄՍ նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է նաև «Գոյ» թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակը. ««Գոյ» թատրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, այն ֆինանսավորվում է պետության կողմից և պետությունն է որոշում, թե ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները: Չկա որևէ տրամաբանություն՝ նույն շենքում տեղադրված երկու միավորումների համար ունենալ երկու առանձին վարչական միավոր: «Գոյ» թատրոնի աշխատանքները չեն դադարեցվելու, այն պետք է շարունակի գործել: Խոսքն ընդամենը վարչական միավորները միավորելու մասին է»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի համար ստեղծում են նոր հնարավորություններ:
«Հիմա բոլոր ցուցանիշներով թատրոնի աշխատանքն արդյունավետ չէ: Թատրոնը չի կարողանում կատարել նույնիսկ սեփական եկամուտների այն ցուցանիշը, որը հենց իրենք են առաջարկում ու պլանավորում տարվա սկզբին: Այստեղ մենք ունենք արդյունավետ կառավարման խնդիր: Ինչ վերաբերում է ստեղծագործական գործունեությանը, դրան ոչինչ չի սպառնում: Ավելին, եթե այժմ ստեղծագործական կազմը միայն մեկ բեմ օգտագործելու հնարավորություն ունի, ապա միավորման արդյունքում կկարողանան օգտվել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բոլոր ենթակառուցվածքներից և հնարավորություններից՝ պահպանելով իրենց անունը, իրենց առանձին գոյությունը և ստանալով հնարավորություն զբաղվելու փորձարարությամբ»,- շեշտել է նախարարը և հավելել՝ «Գոյ» թատրոնի ստեղծագործական թիմի հետ պատրաստ են նորից մանրամասն քննարկումներ ունենալ և ներկայացնել գործունեության հեռանկարները:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքներին: Նախարարն ընդգծել է՝ համապատասխան եղանակային պայմանների դեպքում հնավայրում իրականացվելու են պեղումներ և եթե պեղումների արդյունքները ցույց տան, որ դրանք հնարավոր են ամրակայել և վերականգնել, ապա պետք է իրականացվեն նաև այդ աշխատանքները:
«Այս պահին մենք խոսում ենք առաջին հերթին մշակութային ժառանգության ամբողջական ուսումնասիրության, դրա հետագա ճակատագրի որոշման մասին, որից ածանցյալ են լինելու բոլոր մյուս նախագծերը: Նախարարությունը պատասխանատվություն է կրում բոլոր հուշարձանների պահպանության համար»,- նշել է նախարարը և վստահեցրել, որ այս առումով նախարարությունը հետևողական է լինելու:
13:17 08.06.2025
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալովՀայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...
12:18 08.06.2025
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբՍիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...