Ի՞նչ կփոխվի Անկարայի քաղաքականության մեջ, եթե հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը միանա Էրդողանի ղեկավարած կոալիցիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Ի՞նչ կփոխվի Անկարայի քաղաքականության մեջ, եթե հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը միանա Էրդողանի ղեկավարած կոալիցիային

22:15 24.03.2023

Թուրքիայում նախագահի թեկնածու առաջադրված հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կճանաչի Ղրիմն ու Դոմբասը Ռուսաստանի մաս ու կսկսի Թուրքիայի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը:

Ի՞նչ շանսեր ունի Փերինչեքը: Այնուամենայնիվ, ունենալով հետևորդների մի ստվար զանգված՝ նա կարո՞ղ է ազդել ընտրությունների արդյունքի վրա:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Նրա այս խոսքերում նորություն չկա, քանի որ ձախակողմյան «Վաթան» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը մինչ այդ էլ նման ոգով բազմիցս արտահայտվել է: Այս անգամ նա նույն խոսքերը կրկնում է որպես նախագահի թեկնածու՝ թեև առայժմ գրանցված չէ:

Նա ասել է, որ նախագահ ընտրվելու դեպքում Թուրքիան ոչ միայն դուրս կգա ՆԱՏՕ-ից, այլ նաև կճանաչի Ղրիմն ու Դոմբասը Ռուսաստանի անբաժան մաս, կպայքարի հակառուսական պատժամիջոցների դեմ և կընտրի Եվրասիական տնտեսական միության ճանապարհը:

Նա նաև ասել է, որ Թուրքիան այն երեք պետություններից մեկն է, Սիրիայի և Ռուսաստանի հետ միասին, որը ռազմական ձևով պայքարում է ԱՄՆ-ի դեմ և դա ողջունելի է: Եթե նախագահ ընտրվի, այդ ռազմական ակտիվությունն էլ ավելի արմատական կլինի:

Իհարկե, նախագահ դառնալու իրական շանսեր Դողու Փերինչեքը չունի: 2018թ.-ին՝ նախորդ նախագահական ընտրություններին, նա մասնակցել է, և նրան հաջողվել էր հավաքել ընդամենը 100.000 ձայն, որը 0.5 %-ից ավելի քիչ է: Բայց նկատի ունենանք՝ այժմ նրա վարկանիշը, հավանաբար, ավելի բարձր է՝ հաշվի առնելով այն, որ պրոռուսական հռետորաբանությունն այժմ  Թուրքիայում շատ ավելի պահանջված է:

Ամեն դեպքում, պետք է նկատի ունենանք, որ նա բավական ազդեցիկ քաղաքական գործիչ է, իր կուսակցությունը հետևորդների ստվար զանգված ունի և ամենայն հավանականությամբ, նա ընտրություններում նույնիսկ 3-րդ տեղը զբաղեցնելու բոլոր շանսերն ունի: Ուստի, անտեսել նրան, չարժե և բոլոր քաղաքական ուժերը ստիպված են հաշվի առնել և առնվազն նկատի ունենալ նրա գոյությունը քաղաքական դաշտում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Եթե Էրդողանը Փերինչեքի աջակցությամբ հաղթի ընտրություններում, ինչպե՞ս դա կազդի ապագա վարչակազմի վարած քաղաքականության վրա՝ հաշվի առնելով, մասնավորապես, Փերինչեքի ընդգծված հայատյացությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP