22:04 24.03.2023
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ տեղի է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և պաշտպան Վարազդատ Հարոյանի ասուլիսը:
«Շատ լավ վիճակում եմ հոգեբանական տեսանկյունից: Չնայած փոքր վնասվածքներ ունենք թիմում, բայց թիմն ընդհանուր առմամբ լավ տեսք ունի։ Թուրքիան լավ թիմ է՝ շատ որակյալ ֆուտբոլիստներով, թոփ-լիգաներում խաղացող։ Ուսումնասիրել ենք նրանց, կփորձենք օգտագործել նրանց թույլ կողմերը և փակել ուժեղները։ Բոլորս էլ գիտենք՝ սա ինչ խաղ է մեզ համար։
Շատ ուրախ եմ, որ բոլոր տոմսերը սպառված են, միանշանակ, դա օգնության ձեռք կլինի։Մեկ շաբաթ է արդեն, ինչ մարզչին ծանոթ ենք։ Որոշ ֆուտբոլիստներ ավելի վաղ են ծանոթացել։ Այս մեկ շաբաթում մեծ աշխատանք է տարվել։ Մեր թիմում բոլորը պրոֆեսիոնալ են, կարծում եմ՝ շատ հեշտ ընտելացել են նրան։
Մխիթարյանի բացակայությունը, իհարկե, բացասական կանդրադառնա թիմի վրա։ Նրա ներկայությունը կհեշտացներ մեր գործը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Պետք է պատրաստվենք եղած ֆուտբոլիստներով։ Դա նրա որոշումն է, նա մեր ընկերն է, հարգում ենք նրա որոշումը։
Ռանոսը շատ լավ տպավորություն է թողել։ Շատ լավ որակներ ունի, հուսով եմ՝ հետագայում նա մեզ շատ կօգնի։Իհարկե, մենք այս խմբում ֆավորիտ չենք, բայց մենք ամեն խաղի պատրաստվում ենք՝ ինչպես վերջինին։ Հատկապես այս խաղը տանն ենք խաղում, մրցաշարը նոր է սկսբում, բոլորս հասկանում ենք Թուրքիայի դեմ խաղի կարևորությունը»,-ասել է Հարոյանը:
Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի սկիզբը՝ 21:00-ին:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը10:09 23.06.2025
Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...
09:52 23.06.2025
Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ BloombergBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...
09:44 23.06.2025
ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. ՊապոյանՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...