23 հաղթանակ, 23 խաղում. «Բարսելոնայի» կանանց թիմի ֆանտաստիկ ցուցանիշը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

23 հաղթանակ, 23 խաղում. «Բարսելոնայի» կանանց թիմի ֆանտաստիկ ցուցանիշը

11:12 27.03.2023

Իսպանիայի Ֆուտբոլի կանանց առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնան» 1-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»: Գոլը 77-րդ րոպեին խփել է Ֆրիդոլինա Ռոլֆը։ Այսպիսով, «Բարսելոնան» 23-րդ հաղթանակն է տարել 23 խաղում։

«Բարսելոնան» այժմ ունի 69 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ռեալը»՝ 56 միավոր: Երրորդ տեղը զբաղեցնում է «Լևանտեն», և այս թիմը կարող է հավասարվել «Ռեալին», եթե հաղթանակ տանի:

Կատալոնացիների գոլերի տարբերությունը նույնպես տպավորիչ է. «Բարսելոնան» արդեն խփել է 99 գնդակ և բաց թողել միայն հինգը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

08:20 23.06.2025

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

08:10 23.06.2025

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

Հունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

08:00 23.06.2025

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

BACK_TO_TOP