21:40 28.03.2023
Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Կիպրոսի ընտրանու հետ։ Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ:
Հանդիպումը բավականին ակտիվ սկսեցին մեր ֆուտբոլիստները։ Հանդիպման 15-րդ րոպեին մեր թիմը լավ գրոհ կազմակերպեց, սակայն այն արդյունավետ ավարտի մեր խաղացողները չհասցրեցին: Տասը րոպե անց մեր թիմը ևս մեկ վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն Տիկնիզյանի հարվածը շեղ ստացվեց։
Հանդիպան 30-րդ րոպեին մեր թիմը բավականին նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեց, սակայն Բիչախչյանի ոչ շատ ուժեղ, բայց դիպուկ հարվածը որսաց մրցակցի դարպասապահը։ Ի տարբերություն մեր ֆուտբոլիստների, կիպրոսցիները խաղակեսի առաջին հատվածում բավականին պասիվ էին առջևի գծում։ 40-րդ րոպեին, նրանց հաջողվեց գնդակն ուղարկել մեր թիմի դարպասը, սակայն այդ դրվագում գրանցվեց խաղից դուրս իրավիճակ։ Իսկ քիչ անց նրանց հաջողվեց ևս մեկ արագ հակագրոհ կազմակերպել, վաստակել անկյունային հարված, որի խաղարկումից հետո էլ գրանցվեց այս խաղում առաջին գնդակը։
Երկրորդ խաղակեսի հենց սկզբում հյուրերը կարող էին խփել երկրորդ գոլը, սակայն նախ Բուչնևը փրկեց, հետո պաշտպանները հեռացրին գնդակը: Րոպեներ անց Հայաստանի հավաքականը վտանգավոր գրոհ ձեռնարկեց, Նաիր Տիկնիզյանի շրջադարձ հարվածը բարձր ստացվեց:
51-րդ րոպեին Հրանտ Լեոն Ռանոսը հեռվից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը: Րոպեներ անց «Բավարիա-2»-ի հարձակվողը խփեց իր երկրորդ գոլն ու առաջ մղեց Հայաստանի թիմին:
82-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարակշտռությունը: Գոլի հեղինակ դարձավ Դիմիտրոս Կրիստոֆին:
89-րդ րոպեին Հայաստանի հավաքականը վտանգավոր գրոհ ձեռնարկեց: Տիգրան Բարսեղյանը կարող էր մեն-մենակ դուրս մնալ դարպասապահի դիմաց, սակայն մրցակցի պաշտպանը խախտեց կանոններն ու հեռացվեց խաղադաշտից: Նշանակված տուգանայինն իրացրեց Տիգրան Բարսեղյանը, որի հարվածն ուղիղ մրցակցի դարպասապահի վրա էր:
Հիմնական ժամանակի վերջին րոպեին Հայաստանի հավաքականը ևս մեկ տուգանայինի իրավունք ստացավ, սակայն Տիգրան Բարսեղյանի հարվածից հետո գնդակ փոքր շեղությամբ դուրս եկավ դիմային գծից:
Հայաստանի հավաքականը Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ երկրորդ խաղում ոչ-ոքի խաղաց:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...