10:06 29.03.2023
Ավստրալական Vow ընկերությունը օգտագործել է բրդոտ մամոնտի (Mammuthus primigenius) ԴՆԹ-ի տարրեր՝ լաբորատոր պայմաններում նրա մսի անալոգը աճեցնելու համար: Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ մեծ կոլոլակ է պատրաստվել փոփոխված մկանային բջիջների զանգվածից, որը երեքշաբթի երեկոյան ցուցադրել են Ամստերդամի NEMO գիտական թանգարանում:
Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ կենսատեխնոլոգիայի միջոցով սնունդ ստանալու հնարավորությունները, ինչպես նաև ուշադրություն հրավիրել այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ և ժամանակակից գյուղատնտեսական պրակտիկաները ազդում շրջակա միջավայրի և կլիմայի վրա: Vow-ը չի կարծում, որ մոտ ապագայում խանութների դարակներում կհայտնվի լաբորատոր «մամոնտի միս», սակայն նրանք ակնկալում են, որ այս տարի կսկսեն արհեստականորեն աճեցրած ճապոնական լորի մսի մատակարարումները Սինգապուրի ռեստորաններին՝ միակ երկիրը, որտեղ, այսպես կոչված, կուլտիվացված միսը կա, թույլատրվում է սպառման և վաճառքի համար:
«Մենք ցանկանում էինք մարդկանց հետաքրքրել, թե ինչպիսին կարող է լինել սննդի ապագան և ինչպես կարող է այն տարբերվել նախկինում արվածից: Ցույց տալու համար, որ կան եզակի ապրանքներ, որոնք ավելի լավն են, քան այն միսը, որը մենք այսօր ուտում ենք, և մենք մտածեցինք, որ. մամոնտն ինքնին հիանալի միջոց է նման քննարկում սկսելու համար»,- Associated Press-ին ասել է Vow-ի համահիմնադիր Թիմ Նոակսմիթը: «Միևնույն ժամանակ, բրդոտ մամոնտը ավանդաբար նաև մեր կորցրածի խորհրդանիշն է. մենք գիտենք, որ այս տեսակն անհետացել է կլիմայի փոփոխության հետևանքով: Ուստի մենք ուզում էինք տեսնել, թե արդյոք կարող ենք ստեղծել մի բան, որը կդառնա խորհրդանիշ ապագայում, որն ավելի լավ կլինի ոչ միայն մեզ, այլ նաև մոլորակի համար»,- հավելել է նա։
Աշխարհի ավելի քան 100 ընկերություններ փորձարկում են «մշակված միսը»՝ հուսալով, որ մոտ ապագայում այն կարևոր տեղ կզբաղեցնի աշխարհի մարդկանց սննդակարգում։ In vitro մկանային հյուսվածքի արտադրությունը չի պահանջում կենդանիների սպանդ և պոտենցիալ ավելի քիչ ռեսուրսներ է պահանջում, քան սովորական գյուղատնտեսությունը: Բացի դրանից, մասամբ լուծված է մեթանի արտանետումների խնդիրը, որը մեծ քանակությամբ արտանետվում է անասնաբուծության արդյունքում և ազդում մոլորակի կլիմայի փոփոխության գործընթացի վրա։
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...
15:38 23.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:35 23.06.2025
Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխաԻսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...
15:28 23.06.2025
Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...
15:24 23.06.2025
Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ […] ...
15:20 23.06.2025
Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում կատարվել […] ...