10:53 30.03.2023
ԱՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։
Հիշեցնենք, որ սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատվածը։ Եվ արդեն 108 օր շարունակ Արցախի բնակչությունը զրկված է արտաքին աշխարհի հետ կապից:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:45 23.06.2025
Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործություն»ըԻրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […] ...
13:37 23.06.2025
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրըԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ Երևանի Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ Հայաստանում յոգային նվիրված միջոցառումների անցկացումը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական […] ...
13:30 23.06.2025
Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին ԴյուրանտըNBA-ի կրկնակի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, աշխարհահռչակ բասկետբոլիստ Քևին Դյուրանտը բաժնեմաս է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ից, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Բաժնեմասը ձեռք է բերել Դյուրանտին պատկանող Boardroom Sports Holdings ներդրումային ընկերությունը, որը բաժնեմասեր ունի մի շարք առաջատար սպորտային թիմերում ու լիգաներում: «Պատիվ է լինել ՊՍԺ-ի բաժնետեր: Ակումբն ու քաղաքը շատ մոտ են իմ […] ...
13:23 23.06.2025
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։ Հանդիպումը կայացել է Երևանում՝ Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի շրջանակում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նմանօրինակ միջոցառումների դերը՝ […] ...
13:15 23.06.2025
Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործությունԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հանցավոր է և անօրինական, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեզ՝ իրանցիներիս համար, ԱՄՆ-ի հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների համաձայնագրով և գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական վերահսկողության ներքո, համարվում է լիովին անօրինական և հանցավոր […] ...
13:07 23.06.2025
Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը և 1150 միավորով 48-րդն է։ Կանանց պայքարում Արինա Սաբալենկան է (Բելառուս, 11640) առաջին տեղում։ Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7889), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6048), Ժասմին Պաոլինին (Իտալիա, 4806), Ցինվեն Չժենը (Չինաստան, 4803), Մեդիաոն Քիզը (ԱՄն, 4669), Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4636), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 4618), […] ...