Գյումրիում շարունակվել է գերեզմանի պղծման գործով դատավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյումրիում շարունակվել է գերեզմանի պղծման գործով դատավարությունը

12:08 22.08.2018

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը։ Հիշեցնենք` քրեական այս գործով կա 4 ամբաստանյալ, նրանցից մեկը՝ Մկրտիչ Մելքոնյանը, մեղադրվում է Հակոբյանների ընտանեկան գերեզմանը վաճառելու մեջ։ Իսկ մյուս 3-ը մեղադրվում են Հենրիկ Հակոբյանի դին թիվ 2 գերեզմանատնից հանելու և մասնատված վիճակում անհայտ ուղղությամբ տեղափոխելու համար։ Դատավարությունը վկաների քննության փուլում է: Հերթական դատական նիստին ցուցմունք է տվել 2 վկա:

Գործով վկա Ռաֆիկ Աբգարյանը հանգուցյալ Հենրիկ Հակոբյանի բարեկամն է։ Անցած տարի հենց նա է հանգուցյալի աղջիկների հետ գերեզմաններ այցելել ու պարզել, որ Հակոբյանների ընտանեկան գերեզմանոցում այլ մարդ է թաղված։ «Հավերժ հիշատակ» ընկերության նախկին տնօրեն Կոստիկ Ավետիսյանից ինքն է փորձել պարզել, թե ինչու է առանց ընտանիքի գիտության նոր հուղարկավորություն կատարվել և ով է թաղված իրենց գերեզմանոցում։ Տնօրենը, ըստ վկայի, շարունակ փորձել է դա թաքցնել։ Հակոբյանները հետո պարզել են, որ իրենց գերեզմանատանը թաղված է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանի մայրը:

Վկա Ռաֆիկ Աբգարյանը նշեց այն ամենն, ինչ իրեն էր հայտնի: Ըստ նրա՝ վերահուղարկավորման  առաջարկ եղել է միայն բողոք ներկայացնելուց հետո: Վերահուղարկավորման գործընթացի ժամանակ էլ պարզել են, որ բետոնապատված գերեզմանից հանվել է Հենրիկ Հակոբյանի դին ու տեղափոխվել անհայտ ուղղությամբ:

Հաջորդ վկան, թիվ 1 գերեզմանատան նախկին վերակացու Բաբիկ Սարգսյանի որդին էր՝ Գառնիկ Սարգսյանը։ Նա պատմեց, որ իրեն կանչել է «Հավերժ հիշատակ» ընկերության նախկին տնօրենն ու հայտնել, որ շտապ պետք է հանգուցյալի վերահուղարկավորում կատարել։ Վկան գերեզմանատան աշխատակից չի եղել, պարզապես օգնել է հիվանդ հոր գործերն անել: Գառնիկ Սարգսյանը հայտնեց, որ ամբաստանյալ Մկրտիչ Մելքոնյանից 450 դոլար գումար պետք է ստանար։ Թե դա ինչ գումար էր՝ վկան նշեց, թե տեղյակ չէ։ Հոր մահից հետո գումարը չի ստացել: Իսկ վերահուղարկավորման համար ընդամենը պարագաներն ու գերեզմանատան բանվորներին է տեղափոխել։ Դատավարությունը կշարունակվի 1 ամսից։ Որպես վկա՝ հաջորդ դատական նիստին հարցաքննվելու է «Հավերժ հիշատակ» ընկերության նախկին տնօրեն Կոստիկ Ավետիսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP