12:55 09.04.2023
Քիմմաքրողների Laundryheap միջազգային ցանցի ղեկավար Դեյան Դիմիտրովը և Ace մաքրող միջոցների առցանց խանութի փորձագետները նշել են հագուստը լվանալուց հետո չորացնելու լավագույն միջոցները։ Նրանց մեկնաբանությունները հրապարակում է Express-ը։
Դիմիտրովը հայտարարել է, որ նախընտրելի է հագուստը դրսում չորացնել բնական ճանապարհով։ Միաժամանակ նա խորհուրդ է տվել զգեստապահարանի իրերը ամբողջ երկարությամբ պարանով կախել։
«Սա թույլ կտա օդն ավելի հեշտությամբ հոսել նյութի միջով, ինչը կհանգեցնի ավելի արագ չորացման», – ասել է նա՝ հավելելով, որ այս մեթոդը կօգնի նաև կանխել գործվածքի ճմռթվելը: Միաժամանակ բրդյա արտադրանքը պետք է տեղադրվի հորիզոնական մակերեսի վրա՝ դեֆորմացիաներից խուսափելու համար, մատնանշել է մասնագետը։
Իր հերթին, Ace-ի ներկայացուցիչները խորհուրդ են տվել ներքևի եզրին ամրացնել տաբատներ, վերնաշապիկներ, որպեսզի դրանք չձգվեն: Բացի դրանից, նուրբ գործվածքներից կարված հագուստի ամրակների տակ կարող եք դնել զգեստապահարանի հին իրերի մնացորդներ, որպեսզի դրանք հետքեր չթողնեն։
Մարտին բլոգեր Աննա Լանիերը պարզ միջոց է բացահայտել լվացքի մեքենայի կեղևից և տհաճ հոտից ազատվելու համար։ Համացանցից օգտվողը խորհուրդ է տվել երկու մասի կտրել կիտրոնը և քսել ատամի մածուկով, իսկ հետո ցիտրուսը հիգիենայի միջոցի հետ միասին դնել լվացքի մեքենայի մեջ։
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...