Զենքի շրջանառությունը ԱՄՆ-ում և զանգվածային սպանությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Զենքի շրջանառությունը ԱՄՆ-ում և զանգվածային սպանությունները

19:02 10.03.2018

Հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը ամերիկյան քաղաքականության ամենավիճելի հարցերից մեկն է: Զանգվածային յուրաքանչյուր  սպանությունից հետո ավելի ու ավելի է աճում հակասությունը զենքի նկատմամբ վերահսկողության սահմանման երկու հակադիր կողմերի միջև:

Օրենքի խստացման ջատագովները իրենց ապահով չեն համարում մի երկրում, որտեղ 100 քաղաքացիներից 88-ը զինված է: Ըստ էության, քաղաքացիական անձանց զինված լինելու մակարդակով Միացյալ Նահանգները աշխարհում գրավում է առաջին հորիզոնականը:

Հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման դեմ արտահայտվողները նույնպես վախենում են իրենց անվտանգության համար: Նրանք պնդում են, որ օրենքի սահմանափակումներ ներմուծելու պարագայում քաղաքացիներն ի վիճակի չեն լինի պաշտպանել իրենց:

1968թ. Հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողության օրենքը

Զենքի շրջանառության վերաբերյալ կանոնները տարբերվում են՝ ըստ նահանգի: Սակայն դրանք բոլորն էլ կարգավորվում են 1968թ. ընդունված Հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողության օրենքով: Ըստ այդ օրենքի՝ 18 տարեկանը լրացած ԱՄՆ քաղաքացիները կարող են գրեթե առանց սահմանափակման գնել և պահել զենք: Ոչ քաղաքացիները նույնպես կարող են զենք ունենալ՝ հատուկ արտոնագիր ներկայացնելու պարագայում: Զենք վաճառել չի թույլատրվում նախկինում դատապարտվածներին, ապօրինի ներգաղթյալներին և հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձանց:

Որոշ նահանգներ սեփական կանոններն են սահմանում՝ կապված զենքի թույլատրվող տեսակի կամ այն հանրության մեջ ազատ կրելու հետ:

2017թ. տվյալներով՝ Միացյալ Նահանգներում զենք պահելու ավելի քան 16 միլիոն արտոնագիր է տրվել:

Զանգվածային սպանությունները և օրենքում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը

Վերջին շրջանում Միացյալ Նահանգներում տեղի ունեցած զանգվածային մի շարք սպանությունների ֆոնին զենքի վերաբերյալ օրենքը նոր հակասությունների առիթ է դարձել:

Զանգվածային սպանություն է համարվում նույն ժամին և նույն տեղում պատահականության սկզբունքով 4 և ավելի մարդկանց սպանությունը:

Այս տարվա մարտի դրությամբ ԱՄՆ-ում զանգվածային սպանության 41 դեպք է գրանցվել: Դրանցից ամենասարսափելին, թերևս, փետրվարի 14-ին Ֆլորիդայում տեղի ունեցած արյունահեղությունն էր: Դպրոցի նախկին աշակերտը սպանել էր 14 աշակերտի և դպրոցի անձնակազմի 3 անդամի: Տասնյակ մարդիկ վիրավորվել էին:

Ֆլորիդայի արյունահեղությունը նահանգապետ Ռիկ Սքոթին ստիպեց նոր օրենք ընդունել, համաձայն որի զենքի ձեռքբերման տարիքային շեմը բարձրացվել է 18-ից 21-ի: Բացի այդ, նոր օրենքը ցանկացած զենք ձեռք բերելու համար 3 օր սպասելու ժամանակ է սահմանում, ինչպես նաև թույլ է տալիս զինել դպրոցի որոշ աշխատակիցների:

Դպրոցի անձնակազմին զինելու օգտին էր արտահայտվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Պետք է լինեն մարդիկ, ովքեր շատ հմուտ կօգտագործեն զենքը: Դրանք կարող են լինել ուսուցիչները, մարզիչները: Ուսուցիչները պետք է իրենց մոտ զենք ունենան: Նրանք պետք է հատուկ դասընթացներ անցնեն», – նշել էր Թրամփը:

Դպրոցի աշխատակիցներին զինելու վերաբերյալ օրենք արդեն գործում է ԱՄՆ 6 այլ նահանգներում: 

Ֆլորիդայում նոր օրենքի ընդունումը, կարծես, պետք է գոհացներ զենքի շրջանառության վերաբերյալ օրենքի երկու հակադիր կողմերին, սակայն ԱՄՆ ազգային հրաձգային ասոցիացիան հայտարարել է, որ այս օրենքը հակասահմանադրական է և շեղումներ ունեցող ինչ-որ մեկի հանցավոր գործունեության պատճառով պատժում է զենքի օրինապաշտ սեփականատերերին:

Սյուզաննա Չրաղյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

BACK_TO_TOP