Ժլատ ու փոքրոգի չեմ․ Կամո Արեյանը պատրաստ է իր փորձն ու գիտելիքները փոխանցել նոր քաղաքապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ժլատ ու փոքրոգի չեմ․ Կամո Արեյանը պատրաստ է իր փորձն ու գիտելիքները փոխանցել նոր քաղաքապետին

14:08 22.08.2018

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի գնահատմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շեմին ամեն ինչ արվում է օրենսդրորեն սահմանված ընթացակարգով, որոշված է ընտրության օրը, և ամեն ինչ կընթանա Ընտրական օրենսգրքի համաձայն։ Օգոստոսի 22-ին՝ Հայ-չինական դպրոցի բացման ժամանակ, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է իրեն զգում քաղաքապետի պաշտոնակատարը նոր կարգավիճակում, նա պատասխանեց․

«Ինչ վերաբերում է իմ՝ ինչպես զգալուն, առաջին դեպքը չէ։ Տարոն Մարգարյանը տվել է իր հրաժարականը, մարդկայնորեն մեր հարաբերությունները շատ նորմալ են, գեղեցիկ։ Քաղաքապետարանի աշխատանքներն ընթանում են նորմալ՝ բնական ընթացքով, որևէ շեղում, խաթարում չկա։ Ես այս ընթացքում Տարոն Մարգարյանին հանդիպել եմ, մեր մարդկային հարաբերությունները չեն սառել»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ ինչով է այժմ զբաղվում արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչին Արեյանը պատասխանեց, որ դադարել են Մարգարյանի պաշտոնական լիազորությունները, բայց չի դադարել կյանքը։ Ընտրությունների, ընտրապայքարին մասնակցել պատրաստվող թեկնածուների մասին քաղաքապետի պաշտոնակատարը չցանկացավ խոսել, միայն ասաց․

«Ընտրությունները դեռ առջևում են․ իմ տեսլականը իմ գաղտնիքն է։ Հայկ Մարությանի մասին որևէ բան չունեմ ասելու, որևէ գնահատական տալ չեմ կարող այդ մարդուն, որովհետև դա կոռեկտ չէ իմ կողմից, նա անձ է, որ ունի իր որակական հատկությունները, և կոռեկտ չէ իմ կողմից գնահատական տալ որևէ թեկնածուի։ Իմ ցանկությունները մի քչփորեք, դա իմ անձնական գաղտնիքն է, իմ անձնական որոշումը»։

Արեյանը կրկին հիշեցրեց՝ ինքը հիմա կատարում է օրենքով նախատեսված իր լիազորությունները, պարտավոր է հարյուր տոկոսով կատարել իր պարտականությունները։ Հարցին՝ պատրաստ կլինի՞ աշխատել նոր քաղաքապետի հետ, իր փորձն ու գիտելիքները փոխանցել նրան, Արեյանը պատասխանեց․

«Ես չարամիտ մարդ չեմ, չարախինդ չեմ, մեծահոգի եմ, իմ ընտանիքից վեր սիրում եմ իմ երկիրն ու հայրենիքը, իմ մայրաքաղաքը, և ոչինչ չեմ խնայելու իմ գիտակցական կյանքի մինչև վերջին վայրկյանը՝ տալու իմ պետությանը, հանրապետությանը, քաղաքացուն, երկրին։ Ես սահմանապահի հսկողությամբ ուշադիր եմ իմ պատասխանատվության հանդեպ և կշարունակեմ, անկախ իմ կարգավիճակից, որտեղ գտնվելուց, քաղաքացիաբար, թե ի պաշտոնե, անմնացորդ, մինչև կյանքիս վերջին վայրկյանը ծառայել իմ երկրին, հայրենիքին և քաղաքացուն։ Ժլատ ու փոքրոգի չեմ, ամեն ինչ կտամ մարդկանց, որ ամեն ինչ լինի ավելի լավը, քան ես էի անում»։

«Սանիթեք» ընկերության թերացումներին անդրադառնալով՝ հարցին՝ ճի՞շտ է  արդյոք, որ այս ընկերությունն անհավասար պայմաններով է ընտրվել, Արեյանը պատասխանեց, որ նման բան գոյություն չունի, այդ պայմանագիրը լավագույններից է եղել՝ որպես իրավական-մրցութային փաստաթուղթ, այլ բան է, որ կատարող օպերատորը թերանում է իր աշխատանքներում։

«Ամբողջ քաղաքը աղբի մեջ չէ, թերանում է «Սանիթեք»-ը։ Անցյալ տարի ևս կրկնվեց նման դեպք, բայց հիմա «Սանիթեք»-ը թերանում է իր աշխատանքների մեջ, ես՝ որպես պաշտոնակատար, պատվիրատու կողմ, կատարել եմ ընթացակարգային բոլոր քայլերը, այդ թվում՝ տույժի եմ ենթարկել «Սանիթեք»-ին, դա նրա ներքին խնդիրն է, նա, որպես օպերատոր, պարտավոր է կատարել իր՝ պայմանագրով ստանձնած պարտականությունները, և մենք մինչև վերջ դա պահանջելու ենք։ «Սանիթեք»-ը հրապարակավ ընդունել է իր մեղքը, որ դա իր պարտականությունն է և ինքը պետք է կատարի պատշաճ որակով»,- ասաց նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP