Արդյո՞ք քաղաքական նկատառումներով է արգելվել հայկական կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+19.09 oC

Արդյո՞ք քաղաքական նկատառումներով է արգելվել հայկական կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

21:44 04.04.2023

Վաղվանից դադարեցվելու է Հայաստանում արտադրված ցանկացած տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան: Այդպիսի որոշում է կայացրել Ռուսաստանի Գյուղատնտեսական ապրանքների վերահսկաղության դաշնային ծառայությունը:

Ի՞նչն է պատճառը: Դա կապ ունի՞ Հռոմի ստատուտի վարեկարանացման գործընթացի հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Մարտի 31-ին «Ռոսսելխոզնադզորը»՝ ՌԴ պետական այդ գերատեսչությունը, որը պատասխանատու է գյուղմթերքի  սերտիֆիկացման համար, հայտարարել էր, որ անցկացված հետազոտությունը ապացուցել է, որ հայկական պատկան մարմիններն իբր ի վիճակի չեն ապահովել, երաշխավորել  Ռուսաստան ներմուծվող կաթնամթերքի որակը, ուստի այդ պատճառով ապրիլի 5-ից այդ գերատեսչությունը հանձնարարել է այլևս չսերտիֆիկացնել Հայաստանից Ռուսաստան ներկրվող կաթնամթերքը: Ընդ որում, դա վերաբերում է Հայաստանի բոլոր արտադրողներին, ինչը փոքր-ինչ անտրամաբանական է:

Բանն այն է, որ դեռ շաբաթներ առաջ, ռուսաստանյան այդ գերատեսչությունը հայտարարել էր, որ հայկական արտադրության մի շարք կաթնամթերքներում հայտնաբերվել է, որ արտադրողները որպես հումք օգտագործել են Իրանից ներկրված հումք, որն արգելված է Ռուսաստանում՝ հավանաբար, ինչ-որ սանիտարական նորմերի պատճառով:

Այս դեպքում անտրամաբանականն այն է, որ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին արտադրողների, այլ՝ բոլորին: Այստեղ ոչ թե կոնկրետ խնդիր է լուծվում, այլ այս ամենն ունի որոշակի քաղաքական ենթատեքստ:

Սովորաբար այդ ամենն արվում է ոչ հրապարակային, սահմանափակումներ չեն կիրառվում, իսկ այս դեպքում հիմք է դառնում ենթադրելու, որ  քաղաքական խնդրի հետ գործ ունենք:

Բանն այն է, որ «Ռոսսելխոզնադզոր» գերատեսչությունը բազմիցս քաղաքական իշխանությունների կողմից օգտագործվել է որպես գործիք՝ որոշակի քաղաքական բնույթի ազդակներ հղելու կամ որոշ հարևաններին պատժելու համար»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Հայաստանի ինչպիսի՞ վնասներ կկրի: Մինչ այդ եղե՞լ է այնպես, որ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ կիրառի Հայաստանի դեմ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP