Ազատության պողոտայի քաղաքաշինական խնդիրների լուծումից մինչև կանաչ ֆիզիկա․ կրթական ծրագրի մասնակիցների ամփոփիչ նախագծերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+30.09 oC

Ազատության պողոտայի քաղաքաշինական խնդիրների լուծումից մինչև կանաչ ֆիզիկա․ կրթական ծրագրի մասնակիցների ամփոփիչ նախագծերը

12:50 05.04.2023

Օրերս «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի մասնակիցները ներկայացրին հանրային և համայնքային նշանակության իրենց նախագծերը ծնողների, ուսուցիչների, մասնագետների ներկայությամբ և ստացան հավաստագրեր՝ ծրագրի նախագծային բաղադրիչը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։

«Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել է՝ հիմնված «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վրա։ 66 10-րդ դասարանցիներ Հայաստանից ու Արցախից, հաղթահարելով ընդունելության քննությունները, 2022-ին մեկնարկեցին իրենց 1,5 տարվա ուսումնառությունն աշխարհում լավագույն կրթական մոդելներից մեկով՝ նախագծային կրթությամբ։ Սովորողներն անվճար հնարավորություն ստացան խորությամբ ուսումնասիրելու նախընտրելի բնագիտական առարկան, զարգացնելու մեր օրերում մեծ պահանջարկ ունեցող կենսական հմտություններ և կարողություններ, ձեռք բերելու նախագծերի կառավարման ու հետազոտական հմտություններ, սովորածը յուրացնելու գործնական աշխատանքով և կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում։ 1,5 տարվա ուսումնառության ընթացքում ծրագրի մասնակիցները դասախոսություն-հանդիպումներ ունեցան հեղինակավոր գործիչների հետ, ինչպես նաև ոլորտի հեղինակավոր մասնագետների աջակցությամբ իրականացրին իրական խնդիրներ լուծող նախագծեր։

«Պերմակուլտուրային պարտիզակ» թիմի անդամները՝ Հասմիկը, Մարիամը, Միքայելը, Ալլան և Միքայելը, պատմելով իրենց աշխատանքից, նշեցին․ «Մեր նախագծի նպատակն է Պարտիզակ գյուղում, որտեղից ի դեպ մեր Մարիամն է, հիմնել հասարակական տարածք՝ պերմակուլտուրայի այգի, որտեղ համայնքի մարդիկ ոչ միայն կկարողանան հաճախել ու ժամանակ անցկացնել, այլև միասին կզբաղվեն դրա մշակմամբ ու ավելի մոտ կլինեն բնությանը։ Այս մեթոդով մարդը նվազեցնում է իր միջամտությունը հողի մշակման մեջ և թույլ է տալիս, որ բնությունը լուծի այն խնդիրները, որոնք ինքն իրենով կարող է կարգավորել։ Լավն այն է, որ այս եղանակը կարող է կիրառվել ողջ Հայաստանում և հարմարեցվել ամեն շրջանին հատուկ կլիմայական պայմաններին»։

«Arloopa Factory» թիմի (թիմի նպատակն էր ստեղծել մի հարթակ, որն իրար հետ կկապի շահառուներին և եռաչափ նկարչությամբ զբաղվողներին) նախագծավար Հարութ Գևորգյանն էլ, խոսելով իր սաների ելույթի մասին, նշեց․ «Մենք հանդիպեցինք որպես աշակերտ և ուսուցիչ, բայց ավարտում ենք այս նախագիծը որպես թիմակիցներ, որովհետև բոլոր մասնակիցների ներդրումը թե՛ հիմա, թե՛ հետագայում կրթական այս հնարավորության զարգացման մեջ շատ կարևոր է։ Ինձ դուր է գալիս, որ երեխաները չեն բավարարվում արվածով և շարունակում են անել ավելին ու ավելին։ Նրանք այս մեկ ու կես տարում շատ բաց են դարձել և հանրային խոսքի խնդիր արդեն չունեն։ Դրա վկայությունն է նաև այն, որ իրենց մշակած նախագիծը նրանք ներկայացնում են ոչ միայն այստեղ, այլև իրենց դպրոցներում ու մարզերում, և սա մեծ նվաճում է»։

Առջևում մասնակիցներին սպասում է քննական փուլ, որը հաջողությամբ հաղթահարելու դեպքում կստանան Արարատյան բակալավրիատի միջազգայնորեն ճանաչելի վկայական։

Ցավոք, շրջափակման պայմաններում արցախցի մասնակիցները ներկա չէին նախագծերի ներկայացմանը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ շրջափակման հետևանքով ոտնահարվում են Արցախում բնակվող երեխաների կրթության հիմնարար իրավունքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ

00:30 07.08.2025

NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետո

00:18 07.08.2025

Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետո

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...

Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է

00:09 07.08.2025

Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. Ավինյան

23:59 06.08.2025

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. Ավինյան

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...

Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում

23:57 06.08.2025

Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...

«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել է

23:55 06.08.2025

«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել է

Օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...

BACK_TO_TOP