10:05 10.04.2023
Չարլզ III-ի թագադրման թափորի երթուղին ավելի կարճ կլինի, քան նրա մոր՝ Եղիսաբեթ II-ինն էր (1926-2022) 1953 թվականին, և դրա համար կօգտագործվի երկու տարբեր կառք։ Մայիսի 6-ին նախատեսված արարողության նոր մանրամասները կիրակի օրը տարածել է միապետի գրասենյակը։
Բուքինգհեմյան պալատից մինչև Վեսթմինսթերյան աբբայություն, որտեղ Չարլզ III-ը կթագադրվի 2000 հյուրերի ներկայությամբ, պետության ղեկավարը և նրա կինը՝ Կամիլան, կուղևորվեն ժամանակակից կառքով, որն առաջին անգամ օգտագործել է Եղիսաբեթ II թագուհին՝ խորհրդարան գնալու համար:
Վերադարձի ճանապարհին Նորին Մեծությունը և նրա կինը կուղևորվեն ոսկեզօծ կառքով, որը կառուցվել է դեռևս 1762 թվականին։ Այդ ժամանակից ի վեր այն օգտագործվել է միապետների կողմից ամենանշանակալի առիթներով, այդ թվում՝ ներկայիս թագավորի մոր թագադրման ժամանակ՝ 1953 թվականի հունիսի 2-ին։ Չորս տոննա կշռող ութ ձիով կառքը հագեցված է ամորտիզացիոն պարզունակ համակարգով՝ կաշվե գոտիներով, որոնք ուղևորներին ստիպում են զգալ ճանապարհի բոլոր բախումները: Ինչպես հիշեցնում է Sky News հեռուստաալիքը, Եղիսաբեթ II-ը նույնպես դժգոհել է այս կառքի անհարմարությունից։
Հեռուստաալիքը ենթադրում է, որ հենց այդ պատճառով է, որ 74-ամյա արքան և նրա 75-ամյա կինը, ովքեր մեջքի հետ կապված խնդիրներ ունեն, նախընտրել են ճանապարհի առնվազն կեսը գնալ հարմարավետ կառքով։ Պաշտոնապես Բուքինգհեմյան պալատը չի մեկնաբանում այս տեղեկությունը։
«Ընտրված վագոնները նշանակում են ավելի համեստ երթ դեպի [Վեսթմինսթերյան] աբբայություն և ավելի մեծ երթ դեպի Բուքինգհեմյան պալատ: Դա նորին մեծությունների անձնական ընտրությունն էր», – Sky News-ի խոսքերը մեջբերել է թագավորական նստավայրի խոսնակը:
10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմԵրեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...
10:33 15.06.2025
Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցիԻսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...
10:12 15.06.2025
Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԿիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...
10:00 15.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացելԼեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...