18:55 11.04.2023
«Հորիզոնն» այսօր զրուցել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Անդրադարձ է եղել հնարավոր նոր էսկալացիայի վերաբերյալ տեղեկություններին, սահմանային իրավիճակին՝ հակառակորդի տեղաշարժերին և հայկական կողմի գործողություններին: Ռազմական փորձագետը խոսել է նաև Հայաստանի զինված ուժերի սպառազինության, հնարավոր նոր ձեռքբերումների՝ մասնավորապես Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության մասին, ինչի վերաբերյալ հնդկական մամուլում արդեն մի քանի հրապարակումներ են եղել:
«Մեր ռազմական պահանջարկի եթե ոչ 100, ապա 90 տոկոսը Հնդկաստանն ի վիճակի է բավարարել, նույնիսկ մեր պահանջած քանակից շատ ավելի: Եթե օրինակ պայմանական X քանակի հրանոթ է մեզ անհրաժեշտ, ապա Հնդկաստանը ի վիճակի է 2X տրամադրել: Բայց այնպես չէ, որ հենց հիմա պատրաստ են մեզ տալու: Դա ոչ միայն քաղաքական խնդիրներով է պայմանավորված, այլ նաև ռուս-ուկրաինական հակամարտությամբ»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Փորձագետի խոսքերով աշխարհում լավագույնն արևմտյան զենքերն են, բայց քանի որ Արևմուտքի զենքը հիմա «գնում է» Ուկրաինա, մեզ ոչ մեկը, ոչ մի բան հիմա պատրաստ չէ տալու: Այդ տեսանկյունից Հնդկաստանը լավագույն ընտրություններից մեկն է, նաև այն պատճառով, որ Հնդկաստանը զենքն արտադրում է հիմնականում հենց արևմտյան տեխնոլոգիաներով:
Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին, բանակի ռեզերվային կազմի վարժանքներին և այլն:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում։
08:48 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:40 01.05.2025
Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունըԲրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ: Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ […] ...
08:30 01.05.2025
ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ ՔելլոգԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...
08:24 01.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
08:13 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:05 01.05.2025
«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...
08:00 01.05.2025
ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժածՄայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...