22:45 11.04.2023
Արցախի իշխանությունները հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին։ Ի՞նչ օրակարգով, որտե՞ղ: 10 օր առաջ էլ Բաքուն էր հանդիպում անցկացնելու առաջարկ ուղղել Արցախին:
Ինչո՞ւմ են այս երկու առաջարկների տարբերությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Արցախի իշխանություններն առաջարկում են այս հանդիպումն անցկացնել նույն այն վայրում, ուր կայացել էր ադրբեջանցիների հետ առաջին հանդիպումը: Խոսքը ռուս խաղաղապահների շտաբի մասին է, որը գտնվում է Ստեփանակերտից ոչ հեռու, և նաև առաջարկում են, որ հանդիպումը տեղի ունենա ռուս խաղաղապահների միջնորդությամբ:
Օրակարգը հետևյալն է՝ հումանիտար, անհետաձգելի հարցերի քննարկումը: Բաքվում որևէ կերպ չեն մեկնաբանում: Ադրբեջանական լրատվամիջոցներն ընդամենը սահմանափակվում են փաստն արձանագրելով:
Այս հանդիպման առաջարկը Արցախի իշխանություններն ուղղել են Ադրբեջանին ոչ թե այն ուղիղ կապի խողովակով, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել առաջին հանդիպման ժամանակ, երբ Սամվել Շահրամանյանն ու Ռամին Մամեդովը փոխանակվել էին կոնտակտներով, այլ ռուս խաղաղապահների միջոցով, ինչը նույնպես ընդունելի է:
Հիշեցնեմ` ադրբեջանցիները, երբ առաջարկում էին հանդիպում անցկացնել, արցախցիների հետ ընդհանրապես կապի դուրս չէին եկել, այլ ընդամենը հանդիպման առաջարկի մասին տեղեկությունը հրապարակել էին լրատվամիջոցներով»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախում նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Արդյո՞ք դա կապ ունի բանակցություններ անցկացնելու առաջարկի հետ ու ի՞նչ է հայտնի դեսպանի մասին:
Մանրամասները՝ ամբողջական հարզացրույցում:
13:35 01.05.2025
Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանելՃապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...
13:20 01.05.2025
Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարարՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...
13:03 01.05.2025
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառովՆոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...
12:50 01.05.2025
Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրըՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...
12:37 01.05.2025
Հրդեհ Աղավնավանք գյուղումՄայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...
12:20 01.05.2025
Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...