17:42 15.04.2023
Այսօր տեղի է ունեցել Անի համայնքի նորընտիր ղեկավար Արման Սարիբեկյանի երդման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, մարզպետի տեղակալաներ Աննա Մարտիկյանը, Ալբերտ Այվազյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, Անի համայնքի նորընտիր ավագանու անդամներ, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։
Արարողության մասնակիցներին ողջունել, համայնքի նորընտիր ղեկավարին ու ավագանուն էլ հաջողություններ է մաղթել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը․
«Ես, որպես Շիրակի մարզպետ, համոզված եմ, որ պարոն Սարբեկյանը՝ ստանձնելով համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնը, կպաշտպանի համայնքի շահերը, ուժերի անմնացորդ նվիրումով ամեն ինչ կանի համայնքի բոլոր բնակավայրերի առաջընթացի ու զարգացման համար։ Վստահ եմ, որ պետություն-համայնք համագործակցությամբ մենք անելու ենք հնարավորը՝ Անին ավելի ուժեղ, ավելի ապահով, զարգացած և բարեկեցիկ համայնք դարձնելու համար։ Անելիքներ, իհարկե, շատ կան, անցած տասնամյակների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնց լուծման համար համայքի ղեկավարն ու ավագանին պետք է այսուհետ քրտնաջան աշխատեն, ջանք ու եռանդ չխնայեն։ Անիի բնակիչները պետք է վստահ լինեն, որ ճիշտ ընտրություն են կատարել, որ կարվի հնարավորը՝ իրենց հուզող խնդիրները լուծելու նպատակով»։Արման Սարիբեկյանը երդվել է՝ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, շնորհակալություն հայտնել` Անի համայնքի բնակչությանը վստահության քվեների համար, և նշել, որ ամեն ինչ կանի բոլորի սպասելիքներն արդարացնելու համար։
Արման Սարիբեկյանը երդվել է՝ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, շնորհակալություն հայտնել` Անի համայնքի բնակչությանը վստահության քվեների համար, և նշել, որ ամեն ինչ կանի բոլորի սպասելիքներն արդարացնելու համար։
ՏԻՄ օրենքի համաձայն՝ առաջիկայում կձևավորվի Անիի համայնքապետարանի կառուցվածքն ու աշխատակազմը։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...