12:26 16.04.2023
Ապրիլի 15-ին Մալթայի Պաոլա քաղաքի «Թոնի Բեցինա» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023 երկրորդ մրցափուլի Մալթա – Հայաստան հանդիպումը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում հաղթեց Հայաստանի Մ-16 հավաքականը` 3:1 հաշվով: Մեր ընտրանու կազմում 11-մետրանոց հարվածները դիպուկ իրացրեցին Դավիթ Հարությունյանը, Հենզել Բաղոյանը և Կարեն Հովակիմյանը: Հայտնում է ՀՖՖ պաշտոնական էջը։
Այսպիսով, Հայաստանի Մ-16 հավաքականը վաստակեց 2 միավոր, Մալթան՝ 1:
Մալթա Մ-16 – Հայաստան Մ-16` 2:2 (1:0) (1:3 – 11մ)
Պաոլա, «Թոնի Բեցինա» մարզադաշտ
Մրցավար՝ Էնթոնի Փոլ Վելա
Գոլերը՝ Էմերսոն, 18, Հարությունյան, 46, 58
Հայաստանի Մ-16 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով.
12. Վաչե Գաբրիելյան (1. Արտյոմ Դավիդով, 85), 2. Մայիս Խաչատրյան (15. Արամ Ահարոնյան, 46), 3. Հենզել Բաղոյան, 5. Կարեն Հովակիմյան, 6. Վահե Կարապետյան (ա), 8. Սեդրակ Մովսիսյան (20. Անտոնի Սարդարյան, 67), 9. Արամե Մինասյան (14. Գագիկ Մելոյան, 46), 11. Ալեքս Գալստյան (16. Էրիկ Դավիդյան, 46), 17. Լուկաս Եսայան (7. ԳարիԳրիգորյան, 46), 18. Արտակ Գալստյան (10. Դավիթ Հարությունյան, 46), 19. Խոսրով Ղազարյան
Պահեստայիններ` 4. Սերգեյ Հարությունյան, 13. Դավիթ Հարությունյան
Գլխավոր մարզիչ` Արմեն Պետրոսյան
Խմբի մյուս խաղում, որտեղ միմյանց դեմ մրցեցին Էստոնիայի և Իսլանդիայի Մ-16 հավաքականները, հաղթեց Էստոնիայի ընտրանին՝ 3:2 հաշվով:
Երկրորդ մրցափուլից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1. Էստոնիա (6 միավոր)
2. Հայաստան (3 միավոր)
3. Իսլանդիա (2 միավոր)
4. Մալթա (1 միավոր)
09:24 22.06.2025
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԻրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...
09:12 22.06.2025
ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվելԻրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը: ...
09:05 22.06.2025
ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. ԹրամփՄիացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ կապված Իրանին հասցված հարվածների հետ։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել մի քանի րոպեի ընթացքում», […] ...
08:56 22.06.2025
ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին: «Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,- Truth Social սոցցանցի իր էջում գրել է նա: Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփի վարչակազմը նախօրոք տեղեկացրել է Իսրայելին՝ Իրանին հասցվելիք հարվածի մասին: Թրամփն ավելի ուշ ամերիկյան հարվածները իրանական […] ...
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...