«Կիմ Չեն Ինը ցանկանում է Փհենյանում ԱՄՆ դեսպանատուն բացել». ԶԼՄ-ներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+15.09 oC

«Կիմ Չեն Ինը ցանկանում է Փհենյանում ԱՄՆ դեսպանատուն բացել». ԶԼՄ-ներ

09:23 12.03.2018

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել իր հյուսիսկորեական գործընկեր Կիմ Չեն Ինի հետ «ոչ թե ներկայացում խաղալու համար, այլ մտադիր է դրա արդյունքում լուրջ խնդիր լուծել»:

Քննադատները կարծում են, որ եթե բանակցությունները բարեհաջող չընթանան, ապա երկու պետությունները կհայտնվեն ավելի վատ վիճակում, քան երբևէ:

Իսկ հարավկորեական լրատվամիջոցները, վկայակոչելով Հյուսիսային Կորեայում ունեցած իրենց աղբյուրին, հայտնել են այն մասին, որ Կիմ Չեն Ինը ցանկանում է լավ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև Փհենյանում ԱՄՆ դեսպանատուն բացել:

Նշենք, որ մայիսին կայանալիք հանդիպումն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ ԱՄՆ ոչ մի գործող նախագահ երբեք չի հանդեպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենաուժեղ մագնիսական փոթորկի տեւողությունը կկազմի առնվազն երկու օր․ ՏԱՍՍ

19:44 11.05.2024

Ամենաուժեղ մագնիսական փոթորկի տեւողությունը կկազմի առնվազն երկու օր․ ՏԱՍՍ

Մայիսի 10-ին սկսված ուժեղ մագնիսական փոթորկի սպասվող տեւողությունը կկազմի առնվազն երկու օր։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է SB RAS-ի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սերգեյ Յազևը։ Մագնիսական ֆոնի անկարգությունների պատճառը Արեգակի վրա վերջին երկու տասնամյակի ամենաուժեղ բռնկումներն են։ «Այս պահին տաք պլազմայի առնվազն չորս ամպ է թռչել դեպի Երկիր: Դրանցից միայն մեկն է մինչ այժմ […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

19:34 11.05.2024

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիտնականները մեկ օրում գրանցել են Արեգակի վրա ամենաբարձր X դասի բռնկումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի (IPG) տվյալները։ «Մայիսի 11-ին 46 րոպե տևողությամբ X1.5 բռնկում է հայտնաբերվել 3664 (S18W60) արևային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում»,- ասվում է զեկույցում։ Սա ամենաբարձր կարգի երկրորդ բռնկումն է, որը գրանցվել է շաբաթ օրը՝ մայիսի 11-ին։ Ընդհանուր […] ...

ԱՄՆ-ի գերակայությունը վերջացել է․ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար

19:05 11.05.2024

ԱՄՆ-ի գերակայությունը վերջացել է․ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար

Սառը պատերազմի ավարտից ի վեր ԱՄՆ-ի գերիշխանությունն ավարտվել է։ Այս կարծիքը PTI-ին տված հարցազրույցում հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։ «Սառը պատերազմի ավարտից հետո սկսված ԱՄՆ-ի գերակայությունը այսօր փաստացիորեն ավարտվել է»,- ասել է նա։ «Միացյալ Նահանգները դեռևս մնում է աշխարհի առաջատար ուժը, բայց կարող ենք ասել, որ տերությունների հաջորդ խմբի և Միացյալ Նահանգների […] ...

Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները

18:57 11.05.2024

Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները

Թուրքիան և Հունաստանը պետք է երկկողմ ձևաչափով լուծեն առկա խնդիրները՝ առանց երրորդ երկրների վերահսկողության և միջամտության, և մայիսի 13-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցը Թուրքիա կարևոր է այս տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «2020 թվականից ի վեր մենք ապրել ենք տարբեր ճգնաժամեր՝ համաճարակ, տնտեսական, պարենային, լոգիստիկ, էներգակիրների […] ...

Մալդիվներից դուրս բերված հնդկական զորքերի թիվը հասել է 76-ի

18:40 11.05.2024

Մալդիվներից դուրս բերված հնդկական զորքերի թիվը հասել է 76-ի

Հնդկաստանի կողմից Մալդիվների Հանրապետությունից դուրս բերված զինվորականների թիվը հասել է 76-ի, այժմ այնտեղ մնացել են միայն օտարերկրյա ռազմական բժիշկները։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մուհամեդ Ղասսան Մաումունը։ Նախօրեին The Sun առցանց պորտալը, վկայակոչելով Մալդիվների նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Հինա Վալիդին, հայտնել էր, որ երկրում տեղակայված հնդիկ զինվորների վերջին խումբը լքել է […] ...

Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից

18:30 11.05.2024

Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից

Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակչում նիդեռլանդցի երգչի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից հետո: «Եվրատեսիլի» 68-ամյա պատմության մեջ առաջին անգամ մասնակիցը որակազրկվել է հնգօրյա միջոցառման մեկնարկից հետո: «Մենք զրո […] ...

BACK_TO_TOP