Քուրդ զինյալները Սիրիայում թուրքական բազա են հրթիռակոծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Քուրդ զինյալները Սիրիայում թուրքական բազա են հրթիռակոծել

00:02 17.04.2023

Առնվազն չորս թուրք զինվոր է վիրավորվել Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական զինված ուժերի բազայի վրա քուրդ զինյալների ականանետային հարձակման հետևանքով։ Ի պատասխան՝ զանգվածային հարվածներ են հասցվել զինյալների կուտակման վայրերին, կիրակի օրը հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների կողմից «Ձիթենու ճյուղ» և «Եփրատի վահան» գործողությունների շրջաններում գտնվող մեր հենակետերի վրա ականանետային գնդակոծման հետևանքով չորս զինվոր վիրավորվել է։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց թուրքական Քիլիս նահանգ։Ահաբեկիչների  բացահայտված թիրախներին պատասխան հզոր հարվածներ են հասցվում»,- ասվում է ՊՆ-ի Twitter-ի էջում։

Թուրքական բանակը պարբերաբար գործողություններ է իրականացնում քուրդ զինյալների դեմ Իրաքին ու Սիրիային սահմանակից շրջաններում, ինչպես նաև հարևան երկրներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանություն

21:55 15.06.2025

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանություն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...

Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ

21:25 15.06.2025

Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում […] ...

Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասները

21:20 15.06.2025

Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասները

Պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10-ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։ Այս պահին տեղում աշխատում […] ...

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը

21:15 15.06.2025

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, իսկ մոտ 900 մարդ վիրավորվել է, հաղորդում է իրանական Etemad առցանց հրատարակությունը։ «Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ երեկ կեսօրին հարձակումների զոհ էր դարձել մոտ 128 մարդ, վիրավորների թիվը մոտ 900 է, շատերը քաղաքացիական անձինք են», – գրում է հրատարակությունը։ Նշվում է, որ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

21:00 15.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ...

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

20:55 15.06.2025

Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ «Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա », – ասվում է հրատարակության մեջ։ Գործակալության […] ...

BACK_TO_TOP